(Տարիքային սահմանափակումներ պահանջող տեսանյութ) Բռնության են ենթարկվել բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները

30/11/2020 17:01
(Տարիքային սահմանափակումներ պահանջող տեսանյութ) Բռնության են ենթարկվել բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները

«Ռեֆորմիստ» ակտիվիստներն, այսօր՝ նոյեմբերի 30-ին, «Իմ քայլ»-ի պատգամավոր Կորյուն Մկրտչանի տան մոտ բողոքի ակցիա իրականացնելու ընթացքում բռնության են ենթարկվել:
Հիշեցնենք, որ կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը Ֆեյսբուքում սոցիալական ցանցում տեղեկություն էր տարածել, որ Ռեֆորմիստների կուսակցության անդամները և ակտիվիստները հարձակման են ենթարկվել Կիևյան 4/3 հասցեում անցկացվող իմքայլական պատգամավոր Կորյուն Մկրտչանի հրաժարականը պահանջող խաղաղ ակցիայի ժամանակ: Ակտիվիստները ստացել են մարմնական վնասվածքներ և դադարեցրել են ակցիան:
«Դիմում եմ իրավապահ մարմիններին հարձակում գործած անձանց հրատապ կարգով հայտնաբերելու և օրենքով սահմանված կարգով խստագույն պատժի ենթարկելու պահանջով»,- գրել էր Վահան Բաբայանը: