Վիկտոր Սողոմոնյանի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանի վերջին երկու գրառումներին

30/11/2020 14:27
Վիկտոր Սողոմոնյանի արձագանքը՝  Նիկոլ Փաշինյանի վերջին երկու գրառումներին

Մտածում էի չարձագանքել կամ պարզապես ասել՝ տես երեկվա ասածս(Փաշինյանի այսօրվա երկու գրառումների մասին՝ կարճ. ինչպես միշտ, նա սուտ է խոսում։ Ավելի մանրամասն կանդրադառնանք գալիք շաբաթվա ընթացքում։

Վ. Ս.)։

Բայց Փաշինյանի այս գրածի կապակցությամբ մի պատմություն հիշեցի։

Մեկն ընկերոջը հարցնում է․ ճի՞շտ է, որ մեր հարևանը լոտոյով մեքենա է շահել։ Պատասխանում է՝ մոտավորապես ճիշտ է, պարզապես ոչ թե հարևանը, այլ իր եղբայրը, ոչ թե լոտոյով, այլ՝ կազինոյում, ոչ թե մեքենա, այլ՝ բնակարան, ոչ թե շահել է, այլ՝ կրվել։
Սուտն ու նենգափոխումն անբաժան են Նիկոլից։

Վիկտոր Սողոմոնյան