Կամբատն ասաց, հողերը հանձնել են, իջե՛ք դիրքերից, հոգեխանգարմունքի մեջ ընկանք. Վրեժ Բաբայան
30/11/2020 11:37
-Անհանգստանում
եմ հրամանատարիս առողջության համար, նա բոլորիցս ծանր է
տանում ստորագրված ստորացուցիչ
կապիտուլացիան, որը նվաստացրեց , խեղեց ու ուժասպառ արեց մեր հերոսական
ազգին,-ասում է Արմավիրի մարզի, Ամբերդ համայնքի բնակիր՝ Գ. Խուրշուդյանը:
Խոսքը մայոր, վաշտի
հրամանատար,ամբերդցի, 65- ամյա՝ Վրեժ Բաբայանի մասին է, ով հանրությանը հայտնի է,
որպես Էջմիածնի ջոկատի հրամանատար, ով 3
պատերազմի է մասնակցել: Հիշեցնենք, որ նրա ջոկատում են կռվել հանրահայտ՝ Մանվել Գրիգորյանը,
Սեյրան Սարոյանը, Գագիկ Մելքոնյանն ու այլք:
Վրեժ Բաբայանի ջոկատն այս անգամ համալրված
է եղել մարզի 7 համայնքապետերի՝ Դողսի, Զևայի, Ապագայի, Ջրառատի, Արագածի, Լուսագյուղի
և Խաթունախի աշխարհազորայիններով:
-Նահանջի հրահանգ
առաջին անգամ լսեցի,-մտահոգ պատմում է Վրեժ Բաբայանը,- Ինքնամոռաց, վասն հայրենյաց
կռվում էինք վաշտի տղերքով՝ թուրքական
գերժամանակակից զենքեր դեմ: Անտրտունջ
կռիվ էր՝ հանուն հայրենիքի: Երկինք ու գետին պատված էր կրակներով ու
պայթյուններով: Երկնքից թափվող գրադների հեղեղ էր:
Անսովոր պատերազմ
էր: Տպավորություն էր, որ ոչ-ոք չի կարող
փրկվել ու ողջ դուրս գալ այս կրակներից: Երբ կամբատն ասաց՝ հողերը հանձնել են
իջե՛ք դիրքերից, հոգեխանգարմունքի մեջ ընկանք…ո՞նց… ի՞նչի համար: Ախր մենք կարող
էինք պահպանել մեր հողերը: Տղերքն անձնուրաց, առյուծաբար, կենաց մահու կռիվ էին
տալիս:Ախր, էս նոր սերնդի՝ 18-19 տարեկան
պատանիների հերոսական դրվագներից, արյունդ երակներումդ սառում է: Մենք
հաղթանակներ կերտած ազգ ենք, ի՞նչ կապիտուլացի…ի՞նչ պարտություն, ի՞նչ նահանջ…:
Փաստորեն բանակը
չէր համալրվում: Մտածված տարան պարտության: Դավաճանությունն արեց իր սև գործը ու
հիմա էսպես գլխիկոր ո՞նց ապրենք:
Երանի մեռածներին, որ չտեսան այս
խայտառակությունը,- ավարտեց խոսքը Վրեժ Բաբայանը:
Նարինե Հասրաթյան

- ՀՀ կառավարությունը բազմաթիվ հակասահմանադրական էշություններ բազմիցս է ընդունել, բայց այս մեկը լրիվ ավանակային է
- Ինչու՞ պետք է Պուտինը գերիների հարցը լուծելով աջակցի հակառուսական Նիկոլին (կոլաժ)
- Երբ օտարն ավելի հայեցի է քան քո երկրի ղեկավարը
- Письмо президенту Республики Азербайджан господину Алиеву И.Г.
- Հարգելի դատախազներ, դուք դավաճանի աջակիցներն եք. Յուրի Խաչատուրով
- Ռոբերտ Քոչարյանը հորդորեց դատարանի դիմաց հավաքված իր աջակիցներին գնալ տուն
- Գույժ. Մահացել է Վիգեն Ստեփանյանը
- Լավրովի բացահայտումը. Նիկոլն է մեղավոր հայ գերիների անազատության համար
- Պահանջում ենք հրապարակել պաշտոնական տվյալները
- Ի՞նչ դավադրություն է հյուսվում Սյունիքի շուրջ, ինչո՞ւ է լռում դավաճան Նիկոլը