Ի՞նչ է կատարվեց մեր ինքնության հետ. Ռուզաննա Գաբրիելյան
27/11/2020 11:05

Այսօր, մեր կրթական օջախները դատարկ են, մանկավարժները՝ թևաթափ, սաները փակված գրքերի հետ տանը` շվարած նստած ծնողների տրտմության են հետևում: Մանկամիտ, քաղցած ու ծախու իշխանություններն էլ անտեղյակ, որ երկրի անվտանգության երաշխավորը բանակը չէ, այլ՝ դպրոցը, կրթությունը, այն վերածել են հանգուցյալի տան: Ահա մեր ազգային ողբերգության պատը: Պատերազմական այս մղձավանջային օրերում ընտրեցինք Արմավիրի մարզի Հայթաղի դպրոցը:
Դպրոցում լռություն է, պատերին փակցված է հազարամյակների փորձությունների միջով անցած մեր ինքնությունը, մեր արժեհամակարգը:
Դպրոցի տնօրեն՝ Ռուզաննա Գաբրիելյանը տեղում
էր, թղթակույտերով զբաղված:
-Ես ամեն օր եմ աշխատանքի գալիս,-ասաց
տնօրենը,-Սեպտեմբերի 27-ի առավոտյան, լայնամաշտաբ պատերազմի լուրն առնելով շտապել
եմ դպրոց: Հուզված էինք ուսուցիչներով ու անակնկալի
եկած: Մտածում էինք, թե ինչպե՞ս օգնենք մեր դպրոցի սաներին, ովքեր սահմաններին այս պահին թեժ մարտերի մեջ են ոսոխների
հետ: Հետո եկավ իրական պատկերը, փաստորեն, մեր շրջանավարտ՝ 18-19-20 ամյա տղաները
կռվում էին գերժամանակակից թուրքական զենքերի դեմ…: Սեպտեմբերի 29-ին արդեն
դասասենյակները վերածվեցին կարի արհեստանոցների: Համայնքի ծնողների, տատիկների ու
ուսուցիչների հետ սկսվեց թիկունքային ակտիվ աշխատանքը:Կարում էինք քողարկվող
ցանցեր, գլխարկներ, բարձեր,-պատմում է տնօրենը,- Սակայն, հիասթափված եմ ու խիստ
զայրացած, այս ի՞նչ կատարվեց մեր ինքնության հետ:
Դպրոցի ուսուցիչներից մեկն էլ, հրաժեշտի
պահին, բակում անկեղծացավ, որ իրենց
աշխատանքների մեծ մասը չի հասել զինվորներին: Պատերազմական դավաճանության փաստից էլ
զայրացած է տնօրենը:
-Իր սեփական գրպանից էր հումքը գնում
Ռ.Գաբրիելյանը, օգևորված աշխատում էինք-ասում է զրուցակիցս,- Հայթաղի մեր
համայնքապետը չօգնեց մեզ:Իսկ համայնքի հանրությունը մեկ մարդու նման կանգնած էր
դպրոցում, հավատացած էինք, որ հաղթելու էինք: Իրականությունն իրականում դառն է
ու խիստ մտահոգիչ,-ավարտեց խոսքը
զրուցակիցս:
Անի Մադոյան

- ՀՀ կառավարությունը բազմաթիվ հակասահմանադրական էշություններ բազմիցս է ընդունել, բայց այս մեկը լրիվ ավանակային է
- Ինչու՞ պետք է Պուտինը գերիների հարցը լուծելով աջակցի հակառուսական Նիկոլին (կոլաժ)
- Երբ օտարն ավելի հայեցի է քան քո երկրի ղեկավարը
- Письмо президенту Республики Азербайджан господину Алиеву И.Г.
- Հարգելի դատախազներ, դուք դավաճանի աջակիցներն եք. Յուրի Խաչատուրով
- Ռոբերտ Քոչարյանը հորդորեց դատարանի դիմաց հավաքված իր աջակիցներին գնալ տուն
- Գույժ. Մահացել է Վիգեն Ստեփանյանը
- Լավրովի բացահայտումը. Նիկոլն է մեղավոր հայ գերիների անազատության համար
- Պահանջում ենք հրապարակել պաշտոնական տվյալները
- Ի՞նչ դավադրություն է հյուսվում Սյունիքի շուրջ, ինչո՞ւ է լռում դավաճան Նիկոլը