Պատճառներ, թե ինչու՞ պետք է հեռանան Նիկոլն ու իր թիմը

26/11/2020 16:28
Պատճառներ, թե ինչու՞ պետք է հեռանան Նիկոլն ու իր թիմը

Նիկոլի վարչախումբը պետք է հեռանա հանուն Հայաստանի մշուշոտ ապագայի:
Պայծառ ապագայի մասին խոսք անգամ չի կարող լինել:
Դա թաղված է արդեն:
Ադրբեջանը , սկսած 2005 թ փորձում էր միջազգային դատարան ներկայացնել Արցախյան առաջին պատերազմի ժամանակ իր կորցրած նյութական վնասների գծով հայց, ընդեմ Հայաստանի :Անգամ միջազգային անկախ աուդիտ էր արված և շրջանառվում էր 50 միլիարդ դոլլար:
Բայց հայտը հնարավոր չէր կազմել ,որովհետև 94 թ զինադադարը ստորագրել էին Ադրբեջանը և Արցախը և Հայաստանը, որը պայմանագրի մեջ մտցրել էր մի տող՝ հանդիսանում է երաշխավոր:
Նման հայց ներկայացնելու համար, Ադրբեջանը մի ճանապարհ ուներ, ճանաչել Արցախի Հանրապետությունը, որպես անկախ, իր իրավասությունից դուրս պետություն:/ Ահա ,թէ նաև ինչու Հայաստանը չէր ճանաչում Արցախի անկախությունը/:
Այս կապիտուլացիայի ակտի տակ դրված է միային Հայաստանի ստորագրությունը,որով պարտավորվում է ետ վերադարձնել 90-94 թթ գրաված ադրբեջանական տարածքները:
Սա նշանակում է ավտոմատ կերպով միջազգային դատարան մուտք անել ադրբեջանական հայցը:
Բայց այս անգամ ոչ թէ 50, այլ 818 միլիարդի:
Նիկոլի հեռացումը ,հնարավորություն կտա, ստորագրված եռակողմ Համաձայնագրի հիմնական՝ խաղաղության և ռուս խաղաղապահների տեղակայման դրույթը պահպանելով հանդերձ, շտկումներ կատարել մյուս ,մեզ համար կենսական հարցերում :
Պետք է հստակ հասկանալ նաև այն ,որ նման հայցի բավարարման դեպքում ,իսկ դրա հավանականությունը առնվազն 80 տոկոս է ,Հայաստանին ոչ մեկը պետական վարկ չի տալու: Չի տալու այն պարզ պատճառով ,որ միջազգային ԴԱՀԿ-ն այդ գումարները փոխանցելու է Ադրբեջանին:
Այդ ամենի արդյունքն կլինի նա , որ Հայաստանը կճանաչվի սնանկ և նրա ունեցվածքը կվաճառվի աճուրդով ,իհարկե ադրբեջանական պարտքը փակելուց հետո :Ադրբեջանն էլ իր ցանկությամբ ու իր ճաշակով ընտրություն կկատարի Երևանի ՋԷԿ -ի, Զանգեզուրի կոմբինատի ,կամ Սևան-Հրազդանի կասկադի միջև:
Ահա նաև մի պատճառ , թէ ինչու պետք է հեռանան: