Դիլիջան քաղաքում բնակվող նպաստառու ընտանիքի եւ գազի հաշվիչի ուռճացված թվերի թնջուկը

25/11/2020 22:25
Դիլիջան քաղաքում բնակվող նպաստառու ընտանիքի եւ  գազի հաշվիչի ուռճացված թվերի թնջուկը

HZHAM.am-ը նամակ է ստացել Տավուշի մարզի, Դիլջան համայնքի բնակչուհուց:Ստորեւ ներկայացված բաց նամակը ներկայացնում ենք առանց խմբագրման.

«Ես՝ Լիանա  Գրիգորյանս բաց նամակով դիմում եմ <Գազպրոմ Արմենիա> ՓԲԸ-ին եւ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին։ Տեղեկացնում են Ձեզ, որ մայրս՝ Սեդա Սիմոնյանը բազմիցս անգամ գնացել է ոստիկանություն, տեղյակ պահել, որ դազի հսկիչ՝ Սուրեն Մանուկյանը պոկել է հաշվիչի կնիքը։ Մայրս ցանկացել է ներկայանալ ոստիկանապետի մոտ, սակայն թույլ չեն տվել, որից հետո երկու ոստիկան եկել են մեր բնակարան եւ նկարել են հաշվիչի ցուցմունքը ու գնացել։ Ոչ մի տեղեկություն չենք ունեցել դրանից հետո, դրանից հետո էլ մայրս գնացել է Դիլիջանի դատախազի մոտ, հայտնել այդ մասին։ Դատախազը զանգահարել է ոստիկանություն, որպեսզի ընդունեն մորս։ 2020թ հոկտեմբերի 20-ին ոստիկանությունում հաղորդում է տրվել, որ Ս․ Մանուկյանը պոկել է մեր հաշվիչի կնիքը, արկղի դուռը բաց թողնելով։ Հոկտեմբերի 30-ին որոշում է կայացվել քրեական գործ հարուցել մերժել, որը անօրինական է։ Ես՝ Լ․ Գրիգորյանս բացատրությունում նշել եմ, որ Շահումյան  2-րդ, նրբ․ 1-ին բնակարանում վարձով բնակվող ազգությամբ ռուս Ժաննա Չերեպանովայի գազի հաշվիչի կնիքը եւս պոկված է։ Նա նույնպես գազի վարձավճարները առձեռն տվել է հսկիչ Սուրեն Մանուկյանին։ Սակայն վճարման անդորագրեր չունի, 2020թ-ի հուվարից մայիս ամիսներինը եւ անցած երկու տարիներինը, գումարները դրել է իր գրպանում եւ փոստով վճարումները չի կատարվել։ 21․ 10․ 2020թ-ի ամսաթվով Ժաննան բողոք է գրել եւ ինձ հետ ուղարկել ոստիկանապետին, նա կարդաց եւ ասաց, այդ բողոքը չեմ վերցնի, տվեք հետաքննության ավագ տեսուչ՝ Արմինե  Ալիխանյանին, թող գործին կցի։ Նա նույնպես հրաժարվեց բողոքը վերցնել, պատճառաբանելով, որ ռուսերեն է գրված եւ ինձ ասաց, դու հայերեն գրի, թող Ժաննան ստորագրի, վաղը կզանգեմ կբերես։ Մոտ մեկ շաբաթ տեղեկություն չունեի, որից հետո Ա․ Ալիխանյանը գալիս է ժաննայի մոտ մինչեւ կեսօր եւ երեկոյան ժ․ 8.00-9.00-ի սահմաններում եւ կեղծ բացատրություն է գրում եւ ստորագրել տալիս Ժաննային, ով հայերեն չի հասկանում։ 2020թ-ից նույն հասցեում մայիս ամսից բնակվող  Սվետա Մինասյանը կապ չունի հունվարից մայիս ամսվա սպառված գազի վճարների հետ։ Շահումյան 2-րդ, նրբ1․ տան բաժանորդ է Էմին Գրիգորյանը, որն ապրում է ՌԴ-ում։ Հաշվիչի պոկելուն ես եւ մայրս ենք ներկա եղել, կնիքը ձեռքին վազելով, նստում է մեքենան եւ գնում, որից հետո զանգում եմ Սուրենին, որ կնիքը հետ բերի եւ ամրացնի հաշվիչին, նա ինձ պատասխանում է, որ կնիք չունենք, որբ կստանանք կբերեմ։ Երբ ես ասացի, որ կբողոքեմ, 25 րոպե չանցած եկավ եւ ամրացրեց հաշվիչի կնիքը ու ասաց, քուր ջան զգույշ մնացեք, ձեզ ուզում են վատություն անեն։
Սեպտեմբերի 1-ի Տավուշի մարզի ԳԳՄ-ից ստացել ենք նագազգուշացում, որ գազի եւ ներտնային սպասարկման դիմաց վարձավճարի դեբիտորական պարտքը կազմում է 6957դրամ, որը մեզ չի վերաբերվում, մուծված է եւ մենք այդպիսի պարտք չունենք։ Անօրինական մեր գազը անջատել են, մայրս 82 տարեկան թոշակառու կին է, հայրս մահացած է, ով 32տարի ծառայել է ռուսական բանակում, իսկ ես 3-րդ խմբի հաշմանդամ եմ, նպաստառու ենք եւ տարիներ շարունակ գազի վարձավճարները հաշվել ենք կլոր գումարով, միայն 2020թ-ի հունիս, հուլիս, օգոստոս ամիսների վճարումներն է 100 դրամով հաշվածիսկ մնացածը ոչ։ ՀՀ վարչապես Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացրել կորոնովիրուսի պատճառով, որ լույսը, գազը  պետք է պետությունը վճարի, չի հաշվարկվել եւ չի նշվել։ Մայրս գնացել է Տավուշի մարզի ԳԳՄ, Այդինյան Վահանը ասել է, որ 6 ամսվա մուծում չենք կատարել, թղթի վրա նշված է վայբեռի համարը եւ նշել է, որ 2019թ-ին հունիս, հուլիս, օգոստոս եւ 2020թ-ի ամիսների վճարման անդորագրերը  ուղարկենք, որպեսզի գազը շուտ միացնենք, նշածներս ուղարկված են։  Հաջորդ օրն էլ հեռախոսով ասաց, որ ոստիկանություն, թող ոստիկանապետը գրություն ուղարկի, որ գազը 5 րոպեից միացնենք։ Մայրս գնում է հերթապահ մաս, մինչեւ գնալը զանգում է ոստիկանություն, որ ներկայանա ոստիկանապետի մոտ, պատասխանում են, որ պետը տեղում է, կարող եք գալ։ Մայրս գնում է, այնինչ պետը տեղում չի լինում, 3 ժամ մայրս սպասում է, որից հետո ոստիկանապետը ալկոհոլի ազդեցության տակ, մորս ընդունում էեւ հրաժարվում է տեղեկություն ուղարկի Տավուշի մարզի ԳԳՄ։ Գոռգոռում է ասելով, որ ես ձեր գործը չեմ կատարելու, այլեւս դու եւ քո աղջիկը այստեղ չմտնեք, ձեր գործը Հրաչը, Ռուբոն, վերին ատյանները եւ դատական դեպարտամենտը կկատարեն։
Կարող եմ նշել, որ Արմինե Ալիխանյանը ինձ խոչընդոտում էր շփոթմունքի մեջ գցում, որպեսզի տված բացատրությունում չնշեմ  2015թ-ի առեւտրային հաշվառկի սարքի տեղադրման փոխարինման ակտում նշված էնոր արկղի կնիքի համար 0024331, 2020թ-ի  02.06 փոխարինման առեւտրային ակտում նշված 2015թ-ի նախկին կնիքի համարը կեղծված է 0062627 ։ 2020թ-ի  02.06 ակտում նշված նոր արկղի համար 011978, իսկ այսօրվա դրությամբ հաշվառքի սարքի արկղի կնիքի համարը  նույնպես կեղծված է՝ 0129209 GA 20ՏՎ, եւ ոչ մի ակտ չի գրվել, չի նախազգուշացվել, նույնիսկ գազը անջատելիս այդ օրը չեն նախազգուշացրել հաշվիչի արկղի կնիքի համարը կեղծվել է հսկիչներ Ս․ Մանուկյանի եւ Վարդան Հովհաննիսյանի կողմից։ Որոնք հաշվիչի կնիքը պոկելով, հաշվիչները առաջ տալով հատուկ սարքով մարդկանց վրա պարտքեր են կուտակում»։