Նիկոլը բոլորին "մատաղացու" կանի վարչապետի աթոռը պահելու համար

20/11/2020 15:56
Նիկոլը բոլորին "մատաղացու" կանի վարչապետի աթոռը պահելու համար

Վարչապետի աթոռից կառչած Նիկոլն առաջ է տանում "Պատերազմում պարտվելու համար բոլորը մեղավոր են բացի ինձանից" օպերացիան...
Այլ կերպ չի կարելի մեկնաբանել նախարարների և այլ պաշտոնյաների հրաժարականների տարափը, որը կազմակերպված է հենց Նիկոլի կողմից...
Ազգադավ, թուրքին հող հաձնող և Ալիևի պարտադրած ղազագիրը ստորագրածն այս հրաժարականների բեմականացման միջոցով փորձում է փրկել ինքն իրեն և իր պաշտոնը...
Նիկոլն իրկանացնում է երկու գործ.
1. Ամեն գնով փորձում է պահպանել վարչապետի բաղձալի պաշտոնը
2. Պահպանելով վարչապետի պաշտոնը նա ամեն ինչ կանի, որ կոծկի այն բոլոր հանցագործությունները որոնց նա, իր ընտանիքի անդամներն ու իր թիմն ակտիվ մասնակցել են այս 2,5 տարում և հատկապես 44-օրյա պատերազմի ժամանակ...
Հայաստանի միակ փրկությունը Նիկոլի հեռանալն է...

Նիկո՛լ, ձուկը գլխից է հոտած...Դու՛ պետք է հեռանաս

Հրաժարական տվեցին նաև ՀՀ ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանը և ԿԳՄՍ-ԱԳԼՃԿ նախարար Արայիկ Հարությունյանը... Վաղուց պետք է տային...
Վարչապետի աթոռում մխրճված Նիկոլը մանր-մունր հրաժարականներով թոզ է փչում հասարակության աչքերին և փորձում է իր կողմից ազերիների հետ ստորագրած ղազագրի ամբողջ մեղքը սրա-նրա վրա բարդել՝ ամեն գնով պահպանելով իր պաշտոնը...
Կառավարության անդամների հրաժարականներով Նիկոլը նաև փորձում է մեղավորների "նշանակել" ու իր վրայից քերել պարտության և ազգադավի մեղքը...
Իրականում՝ "ձուկը գլխից է հոտած" ու բացի կառավարության շատ անդամների մեղավորությունից ամենամեծ մեղավորը հենց Նիկոլն է, ով ևս պետք է հրաժարական տա և ձերբազատի Հայաստանն ապագա բանակցություններում նվաստացված և չհարգված ղեկավարով ներկայանալուց...

Գագիկ Համբարյան