«Մոգո» ՈՒՎԿ հիմնադիրը նախարարի պաշտոնում

20/11/2020 12:55
«Մոգո» ՈՒՎԿ հիմնադիրը նախարարի պաշտոնում

Ըստ շրջանառվող լուրերի,  ՈՒՎԿ եւ Բուքմեյքերական ընկերությունների ղեկավարներ են լինելու Փաշինյանի նոր ձեւավորվող Կառավարությունում:
Մասնավորապես, «Մոգո»-յի ղեկավար Մեսրոպ Առաքելյանը կփոխարինի Սոցիալական հարցերով նախարար Զարուհի Բաթոյանին:
ՊՆ Դավիթ Տոնոյանին փոխարինելու է Վաղարշակ Հարությունյանը:
Պաշտոնին նրաժեշտ է տալու նաեւ  ԿԳՄՍ տխրահռչակ նախարար Արայիկ Հարությունյանը, ըստ նիկոլամերձ մեր աղբյուրների, այս պաշտոնին է հավակնում բուքմեյքերական ընկերություններից մեկի ղեկավարի որդին: