Ստախոսի մամլո խոսնակի պրիմիտիվ հերքումները

20/11/2020 11:23
Ստախոսի մամլո խոսնակի պրիմիտիվ հերքումները

Գեներալ Մովսես Հակոբյանի սկանդալային ու բացահայտումներով լի մամլո ասուլիսից հետո Հայաստանի վարչապետի աթոռին զմռսված Նիկոլի մամլո խոսնակը գրառում է կատարել և որպեսզի բացահայտի, որ Հակոբյանը սուտ է ասել, մի օրինակ է բերել, թե տեսեք-տեսեք Հակոբյանն ասում է, որ Նիկոլը ՌԴ նախագահի հետ պատերազմը սկսվելուց հետո առաջին անգամ խոսել է սեպտեմբերի 30-ին, բայց իրականում նրանք խոսել են սեպտեմբերի 27-ին և 29-ին և որպես ապացույց բերում է իր "տիրակալի" պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվությունը...
Նախ, սկսենք նրանից, որ Նիկոլը պաթոլոգիկ ստախոս է և ես ինքս բազմաթիվ անգամ եմ անդրադարձել Նիկոլի կողմից հրապարակված տվյալների և փաստերի կեղծ և ոչ հավաստի լինելուն... Ու այն, որ Նիկոլի էջում ինչ-որ բան հրապարակվում է, դա դեռ չի նշանակում, որ դա ճիշտ է...
Բացի այդ, պատերազմի առաջին իսկ օրվանից ԲՈԼՈՐԻՍ կեղծ տեղեկությեուններ կերակրած վարչապետը և նրա հետ առնչվող կառույցներն իրավու՞նք ունեն որպես վերջին ճշմարտություն հղում անել կեղծարար և ստախոս վարչապետի պաշտոնական կայք-էջին կամ մամլո ծառայության տարածած հաղորդումներին... Բա՞, գրում ու ասում էիք՝ հաղթում ենք... Դա ի՞նչ եղավ... Սու՞տ չէր...
Հավատացինք, բայց խաբվեցինք...
Նիկոլի կողմից այս տանուլ տրված պատերազմից հետո ես ընդհանրապես չեմ հավատում ոչ միայն նրան, այլև նրա հետ առնչվող որևէ մեկի տարածած տեղեկություններին...
Ի դեպ, Մոսվես Հակոբյանի բոլոր բացահայտումներից, ըստ Նիկոլի մամլո խոսնակի, միայն Պուտինի հետ հեռախոսազրույցի օրվա պահը "չի համապատասխանել" իրականությանը, քանի որ մյուս դրվագներով չի հերքել ու "ապացույցներ" չի ներկայացրել, իսկ այն, որ Աննայի պատճառով գեներալը հետ է կանչվել Արցախից և շատ այլ մեղադրանքները և բացահայտումները ճիշտ են...


Գեներալ Մովսես Հակոբյանը բացահայտեց, որ Նիկոլն Աննայի մոտ վարչապետ է աշխատում


Արցախի ՊԲ նախկին հրամանատար, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, ՀՀ ՊՆ վերահսկողական ծառայության արդեն նախկին պետ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի մամլո ասուլիսը ևս մեկ անգամ բացահայտեց, որ Նիկոլի իշխանությունն ուղղակի վտանգավոր և կործանարար է Հայաստանի Արցախից մնացած 20 տոկոսի համար...
Վտանգավոր է ոչ միայն Նիկոլը, այլև հատկապես դրա կինը՝ Աննա Հակոբյանը...
Մովսես Հակոբյան բացահայտումներից.
Պարզվեց, լրատվամիջոցների այն հրապարակումները, որ Աննան Արցախից "դուրս է արել" Մովսես Հակոբյանին համապատասխանում է իրականությանը...
Նիկոլին սպասարկող կեղծիքի և ստի ինդուստրիան 30 օր անդադար 100 տոկոսով սուտ տեղեկություններ է կերակրել հասարակությանը ու խաբել վերջինիս
Խայտառակ 0038 հրամանը և 5 գնդի կրճատումը... Պատերազմի երրորդ օրը կանգնեցվել է լրահամալրումը...
Նիկոլի կողմից СУ-30-նները գնվել են առանց զինամթերքի...
2018 թ-ի ապրիլ-մայիսին Հայաստանի թողտվությամբ ազերիներն առաջ են եկել Նախիջևանի հյուսիս-արևելքում (այս թեմային ես մի քանի անգամ անդրադարձել եմ)...
Մովսես Հակոբյանի այս և այլ բացահայտումներով պետք է զբաղվի ԱԱԾ-ն...
Հ.Գ. Մովսես Հակոբյանի պարզաբանումներից հասկացա, որ Նիկոլը Աննայի մոտ վարչապետ է աշխատում...
Գագիկ Համբարյան