Արձագանք. «Արմավիրի փողոցներն էլ քանդել ես, կարո՞ղ է պատրաստվում ես հանձնել»

16/11/2020 18:53
Արձագանք. «Արմավիրի փողոցներն էլ քանդել ես, կարո՞ղ է պատրաստվում ես հանձնել»

Նիկոլ Փաշինյանի «Շուշին դժգույն ու դժբախտ քաղաք էր ու մեզ պետք չէր» հայտարարությունը խիստ անհանգստացրել է Արմավիրի մարզի, Արմավիր քաղաքի ազգաբնակչությանը: Բանն այն է, որ  քայլած քաղաքապետ, համատեղությամբ Նիկոլի սանիկ Դավիթ Խուդաթյանն ընտրվելուց հետո, քանդում է քաղաքի անգամ ասֆալտապատ ճանապարհները, ու դեռ ոչ մի քանդած ճանապարհ չի վերանորոգվել, կամ՝ հիմնանորոգվել: 
Շուշիի կորստի ցավը զգացած արմավիրցիներն արդարացված վախեցած են. «Սրանք կարո՞ղ է Արմավիրն էլ տան թուրքերին՝ սահմանից մի քանի կիլոմետր ենք հեռու: Երեւի քանդեցին ճանապարհները, որ ասեին՝ «Արմավիրը փոշոտ փողոցներով քաղաք է, մեզ պե՞տք է արդյոք...»»,- իրենց մտահոգություններով կիսվեցին արմավիրցիները: