ՀԱՊԿ-ի հայտարարությունը՝ Մի-24 ուղղաթիռի խոցման կապակցությամբ
09/11/2020 23:35

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) լուրջ մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման կապակցությամբ, որը հանգեցրել է ռուսական Մի-24 ուղղաթիռի հետ կապված միջադեպին: Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«Մենք ցավում ենք, որ Ղարաբաղում հակամարտության սրումը հանգեցրել է նման տխուր հետեւանքների: Մենք հայտնում ենք մեր լուրջ մտահոգությունը կատարվածի կապակցությամբ, ցավակցում ենք զոհված անձանց ընտանիքներին և հարազատներին», – ասել է նա:
Երկուշաբթի օրը Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց, որ Մի -24 ուղղաթիռը խոցվել է Հայաստանի վրայով թռչելիս՝ Ադրբեջանի հետ սահմանի մոտ: Անձնակազմի երկու անդամ զոհվել է, ևս մեկը վիրավորվել է: Ինչպես նշված է գերատեսչությունում, ուղղաթիռը խոցվել է մարտական գոտուց դուրս գտնվող շարժական զենիթահրթիռային համակարգից:

- «Հայոց Արծիվներ» -ն ընդդեմ ՆԱՏՕ-ի, ի պաշտպանություն ռազմավարական դաշնակցի տարածքային ամբողջականության
- Բանանիցայի հերթական սերիան մեր դաժան իրականության մասին (Տեսանյութ)
- Պատահականությու՞ն, թե դավաճանության նախապատրաստում(Տեսանյութ)
- Հակակոռուպցիոն դատարանը կգործի 15 դատավորի թվակազմով
- Մարդիկ հիասթափված են՝ քաղաքականությունից էլ, քաղաքական գործիչներից էլ
- Բաքվում բացվել է հայ զոհված զինվորների սաղավարտներից ռազմավար այգի
- Ա. Աշոտյան. Սերժ Սարգսյանը խոսելու է 2018-ի մասին (Տեսանյութ)
- Իսկ Նիկոլին սպասարկողները կարո՞ղ է երեկվա հարսանիքին տեսել են Մայքլ Ջեքսոնին, Էմի Ուայնհաուսին և Օֆելյա Համբարձումյանին
- Խաչիկ Ասրյանի՝ Ռազմական և Սոցիալական Հայաստան կառուցելու Ազգային Ծրագրի գլխավոր դրույթները (շարունակելի)
- ՊՈԱԿ-ում համապատասխան մասնագետ չկա՞. Վարորդի ընտանիքը մատնված է սովի