Պատերազմող երկրում վտարված Գյուլզադյանները պարգեւավճարներ են ստանում, քաղաքապետարանը՝շփոթելով «Բոյախանի Կարասի» հետ

09/11/2020 15:07
Պատերազմող երկրում  վտարված Գյուլզադյանները պարգեւավճարներ են ստանում, քաղաքապետարանը՝շփոթելով «Բոյախանի Կարասի»   հետ

Ինչու՞ է աղմկում սուպեր մաման, եւ վերջինիս ենթակայության տակ հայտնված ու Երեւանի քաղաքապետարանը «բոյախանի կարասի»  հետ շփոթած Արամ Գյուլզադյանը:

 Հայկո-Գյուլզադյան այս սիամական «զույգը»,  որոնց «մերձեցրել»  է ՀՀ նախկին «վաստակավոր եւ  համբավավոր» ոստիկանապետի տնազ՝ սուփրա սեղանով տեռորիստ բռնող Արման Սարգսյանը,  բանից պարզվում է խիստ հուզված են hzham.am ում տեղ գտած   այն հրապարակումից հետո, երբ հարց է բարձրացվել, թե ինչպե՞ս է ստացվում որ պատերազամական իրավիճակում հայտնված  Հայաստանում,  եւ առհասարակ պատերազմող երկրում, քաղաքապետարանի անփառունակ կադրերը՝ ի դեմս Արամ Գյուլզադյանների ու  մատը-մատին չխփող Հայկոյի անբանների խմբակի,  շարունակում են պարգեւավճարներ ստանալ, եւ գյուռ-գյուռ քամուն տալ բյուջեի փողերը:Այն  դեպքում, երբ բոլորիս լուման եւ ներդրումը մշտապես եւ միշտ պետք է ուղղված լինի  հայոց սահմանները անառիկ ու ապահով պահող մեր հերոսներին:
 
 Ոստիկանությունում բախտը չբերած, աշխատանքից վռնդված, դիրքի չարաշահման եւ բազում թերացումների ու անօրինությունների,համար համակարգից վտարված Գյուլզադյանը, պետբյուջեից ամեն անգամ կլորիկ պարգեւավճարներ՝ 280 հազար դրամից սկսած ստանալուց զատ, ասում են, բոլորովին վերջերս սկսել է «ձեռքերը տաքացնել» անգամ քաղաքապետարանի հաշվեկշռում գործող մի շարք հաստատությունների կայանատեղերում, ու այդ հաստատությունների ներսում գործող լուծվող սուրճի ապարատների վրա, որտեղից եւս ըստ Գյուլզադյանի՝ «մանանա է թափվում»: 
Եւ մեր իրականությունը գիտեք, ինչու է այսքան տխուր ու ամպոտ, որովհետեւ կարգին սկեչների Ադիկի եղբայր Վարդանից՝ քաղաքապետ չդարձած Հայկոյի մոտ, էականորեն ոչինչ չփոխվեց:  Նա մնաց նույն սկեչ մակարդակի ու հարթության մեջ, մեկ քայլ առաջ չանցնելով դեպ քաղաքական ասպարեզ:
 

Քանզի աչքի տակ անցկացնելով պարգեւավճարներ «եւս» արածների ցուցակը, պարզ է դառնում, որ «Հայկո եւ յուր քիփեր ընդ Կոմպընին»  իսկապես քաղաքապետարանի բյուջեն շփոթել են  բոյախանի կարասի հետ:
 
Սա էլ քչություն է անում, հիմա էլ ակտիվորեն  լուրեր են պտտվում  այն մասին, որ սուպեր Հայկոն, «լավության» կարգով քաղաքապետարան է հրավիրվել նախկին ազգային խայտառակություն ոստիկանապետ Արման Սարգսյանին՝ առաջարկելով նրան փոխքաղաքապետի պաշտոնը, ինչն այնքան էլ  միանշանակ չի ընդունվել իմ քայլականների կողմից:
Նշենք, որ որոշ իմ քայլականների շրջանում խոսակցություններ կան նաեւ  այն մասին, որ Գյուլզադյանի փոխարեն՝ հնարավոր է հենց   ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ պետ նշանակվի  նախկին չստացված եւ անհաջողակ մենթ Արման Սարգսյանը, ով այս օրերին դարչոյություն է անում՝ նախկին ու ներկա թաղապետերի շրջանում, փոխքաղաքապետ դառնալու հովերով տարված:
 
Եվ  մինչ իմ քայլականներն  իրար  մեջ հաշիվներ կպարզեն, թե  ինչու է Հայկոյի ու նրա «լավ ախպեր»  Արման Սարգսյանի վստահելի կադրը պատերից դուրս հանել ազգի վարչապետի տիկնոջ շուրջ տեղի ունեցող անց ու դարձը՝ «երգելով» տիկնոջ  բացթողումները   նախկինների ականջի տակ,  պարգեւավճարների ու թեյավաճարների  գերի Գյուլզադյանն, ու նրա հովանավոր պապաները, կշարունակեն մատերի վրա պարացնել թավշիստ քայլիստներին, մինչեւ որ  սուպեր մամային դիվանբաշին հարցադրում կկատարի, թե ինչ նպատակով են կոռումպացված, աշխատանքում թերացած կամ բացասական վարքագիծ դրսևորած գործազուրկ ոստիկանները հայտնվել  քաղաքապետարանում․ պաշտպանելու Մարությանի անվտանգությո՞ւնը, թե՞ պաշտպանելու սեփական անվտանգությունն ու բարեկեցությունը:
 
Թե ո՞րն է նման անփառունակ կենսագրության տեր Գյուլզադյանների անելիքը քաղաքապետարանում, եւ թե  ինչ խղճով,  ու  ինչի համար են Գյուլզադյանի նման խայտառակված,  ու վարկաբեկված կադրերը հայտնվում քաղաքապետարանում,  մեկնաբանությունները թողնում ենք ընթերցողին։ 
 
Չնայած որ ամեն բան պարզ է. պատերազմող երկրում Արամ Գյուլզադյանները ու նրա նման  մուտիլովկայի վարպետները շարունակում են պարգեւավճար շոուն, իսկ մենք շարունակում ենք ասել.  սիրելի սփյուռք՝ օգնեք մեզ որ հաղթանակենք:
Եվ սա դեռ ամենը չէ… 


Սոնա Սահակյան