Հաշվեհարդար լրատվությանը դիմած քաղաքացու հետ

06/11/2020 22:51
Հաշվեհարդար լրատվությանը դիմած քաղաքացու հետ

«Հայկական Ժամ» խմբագրություն է ահազանգել Դիլիջան քաղաքից Լիաննա Գրիգորյանը, վերջինս իր թոշակառու մոր հետ ապրում է Շահումյան 9 շենքի 20 բնակարանում։ Ըստ Լ․ Գրիգորյանի, արդեն տեւական ժամանակ է ինչ դադարեցված է վերը նշված բնակարանի գազամատակարարումը։

«Ես եւ մայրս ցուրտ տան մեջ ենք մնացել, անօրինական ձեւով կտրել են մեր գազը, ընդհամենը 6900-ի համար, որն էլ նախկին տեսուչի՝ Սուրեն Մանուկյանի պատճառով է եղել,- պատմում է քաղաքացին,-  Այդ պատճառով,  երբ դիմել ենք լրատվությանը մեր քաղաքի գազի տնօրենը ասել է, դե որ լրագրողներին եք դիմել ձեր գազը կանջատենք։ Երբ անջատեցին, ես ոստիկանություն դիմեցի, իսկ ոստիկանությունը արդեն մեկ ամսից ավելի է գործ է քննում, որը կարծես վերջ չունի։ Ես բոլոր փաստաթղթերը ունեմ, որ անօրինություններ են եղել մեր գազամատակարարման գործում։ Ամեն անգամ, երբ զանգահարում ենք ոստիկանություն ասում են կգան կմիացնեն ու ոչ մեկը չի գալիս չի հետաքրքրվում, երբ ես ու ծեր մայրս սառը տան մեջ նստած ենք։ Մենք մշտապես ժամանակին պարտաճանաչ ձեւով մեր վճարումները կատարում ենք, ի՞նչն է արդյոք պատճառը, որ ժամերով մեզ կանչում  սպասեցնել են տալիս ոստիկանության դռների մոտ, երբեմն էլ չեն գալիս, մի՞թե արդարություն պահանջելու համար պետք է պատկան մարմ ինների աչքի փուշը դառնանք»-ավելացնում է Լ․ Գրիգորյանը։

Ի դեպ վերջերս, «Բնակիչներնդժգում են, որ տեսուչներն իրենցից առձեռն են վերցնում վարձավճարները» վերտառությամբ հոդվածում, մեր կայքն անդրադարձել էր Գազպրոմի Դիլիջանի մասնաճյուղի աշխատակիցների անփույթ աշխատանքի արդյունքում լայն թափ հավաքած դժգոհություններին: