Անարդար է. և՛ 700 հազար դրամ, և՛ 40 հազար աշխատավարձ ստացողները պետք է 3 հազար դրամ վճարե՞ն "Զինվոր" հիմնադրամին

06/11/2020 12:04
Անարդար է. և՛ 700 հազար դրամ, և՛ 40 հազար աշխատավարձ ստացողները պետք է 3 հազար դրամ վճարե՞ն "Զինվոր" հիմնադրամին

Հայաստանի պաշտպանության նախարարությունն առաջարկում է "Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին" վճարվող դրոշմանիշային վճարները ամսական 1000 դրամից դարձնել 3000 դրամ, որը ԱԺ-ի կողմից ընդունվելուց հետո ուժի մեջ կմտի 2021 թվականի հունվարի 1-ից...
Այո՛, բոլորս պարտավոր ենք կանգնել մեր բանակի և մեր զինվորների ու նրանց ընտանիքների կողքին...
Բայց այս օրենքի նախագիծը շատ անարադար է... Ստացվում է, որ, օրինակ՝ և՛ 700 հազար դրամ ,և՛ 40 հազար դրամ աշխատավարձ ստացողները նույնքան՝ 3000 դրամ գումար են վճարելու՞ "Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին"...
Հուսամ, ԱԺ-ում այս օրինագծի քննարկման ժամանակ այս անարդարությունը կվերացվի... Շատ լավ կլինի, եթե վերը նշված հիմնադրամներին կատարվելիք վճարները լինեն տոկոսային՝ համապատասխան տոկոս ստացվող աշխատավարձից...
Բարձ աշխատավարձ ստացողները պետք է ավելի շատ վճարեն "Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին", քան միկրո աշխատավարձով ( ի հեճուկս բոլոր իշխանություններին դրանց թիվը բավական մեծ է) իրենց գոյությունը պահպանող աշխատողները...