Գիտնականներին մերժել են` ԱԹՍ-ի դեմ պայքարի միջոց ստեղծելու համար

01/11/2020 15:02
Գիտնականներին մերժել են` ԱԹՍ-ի դեմ պայքարի միջոց ստեղծելու համար

Օրերս, մի երիտասարդ գրառում էր արել՝ պետք է դպրոցներից հանել շախմատի դասերը, չգիտեմ՝ ինչ դասերը և փոխարենը մտցնել տեխնոլոգիայի դասեր, որ թուրքը բազկաթոռից մեր զինվորին ԱԹՍ-ով չսպանի։

Այնքան հուզական էր, որ ես էլ «սրտիկեցի»։
Բայց զլացա մեկնաբանել`«տղա ջան, այն ինչ այսօր ազիկն ու թուրքը, ջհուդն ու պարսիկը ունեն՝ այդ գծագրերը և դրանցից լավը մեր շուրջ 2000 գիտահետազոտական լաբորատորյաներում են գծվել, այն էլ՝ կես դար առաջ. գծվել են օրը մի մածունի գումար վաստակող գիտնականների կողմից և գծվել պրոյեկտի տակ են մտել դեռ 70-80 ականներին, բայց ծախել են՝ ծա՛խե՛լ։ Եվ այդ գծագրերն արվել են այն ժամանակ, երբ Տիգրան Պետրոսյանը ձիով թեյ էր խառնում՝ ի՞նչ կապ ունի շախմատը»։
Այսօր ռադիոհաճախականության մասին մի գրառում էի արել և գրառումից րոպեներ անց զանգեցին արտերկրից և առաջարկեցին օգնել ֆինանսով։ Նույնիսկ խնդրեցին, որ ֆինանս տան, միայն տղաները չզոհվեն։
Ուրախ-ուրախ սկսեցի գիտնականներ փնտրել։ Մի վեց լուրջ մարդկանց դիմեցի և ի՞նչ պարզվեց։
Պարզվեց, որ այդ ամեն մեկը, պատերազմի հենց հաջորդ օրը իրենց ուսանողական ընկերներից թիմ են հավաքել՝ ֆիզիկներ, ռադիոֆիզիկներ, էլեկտրոնշչիկներ, կոնստրուկտորներ և դիմել կառավարությանը, երկրի նախագահին՝ էն գերմանու աղվեսին, որ ռեկլամ էր անում՝ ապագան տեխնոլոգիաների մեջ է, ԱԽՔ-ին, Պաշտպանության Նախարարության ու նախարարին՝ էն նոր տարածք՝ նոր փողերին և շատ այլ կոմպետենտ մարմինների առ այն, որ իրենք կարող են շատ արագ դեմն առնել թշնամու ԱԹՍ-ների... նույնիսկ գրավոր դիմումներ ունեն։

Հասկանու՞մ եք՝ շատ արագ ստեղծել ապարատուրաներ, որոնք օդում կդադարեցնեն ԱԹՍ-ների գործունեությունը։
Եվ ի՞նչ պարզվեց՝ ամեն տեղ ռադ են արել, ցրել են, չեն ընդառաջել... էնքան կոշիկ են մաշել, որ հոգնել են։
Այս խմբերից որոշները չեն կոտրվել և վերջնականապես չեն հիասթափվել։ Որոշել են սեփական ուժերով անել։ Խնդրել են գոնե գիտահետազոտական որոշ սարքավորումներով՝ գոնե տարածք տրամադրել... լսու՞մ եք՝ գոնե տարածք... ասել են՝ ՈՉ...
Բայց ռեկլամի համար օպերան կարող են որպես տարածք տրամադրել, որ ցանց գործեն՝ դե ռեկլամ է չէ՞, փիառ է չէ՞...
Ասում է՝ շախմատը վերացնենք, որ գիտություն ունենանք։ Այ տղա, երբ հեռավոր 70 ականներին ռուսը մեր լազերով Դամանսկի թերակղզի էր վերացնում... ի՞նչ շախմատ, ի՞նչ ծակ մեշոկ, ի՞նչ 20 կոպեկ, ի՞նչ տումբչկա....
Լավ չեմ հիշում՝ կհիշացնե՞ք, փոքր ժամանակ եմ կարդացել։ Էն Այրվող Այգեստաններու՞մ էր ասում՝ թուրքին հարցնում են՝ ինչու՞ եք միշտ հաղթում, պատասխանում է՝ դե մեր 100 հոգուց 99-ը ոչխար են և միայն մեկն է խելացի, բայց որպես կանոն 99 ոչխարը միշտ առաջնորդ են ընտրում այդ խելացիին, իսկ հայերի մոտ հակառակն է,-ասում է թուրքը։
Գրողը տանի՝ բա աշխարհին և համայն մարդկությանը այսքան գիտնականների՝ համաշխարհային գիտնականների աստղաբույլ տված ազգի սերունդները բա իրավունք ունե՞ն անճարի պես զոհվել բեսպիլոտնիկից... բա սա լացելու բան չի՞...
Հ.Գ. Ասում է՝ շախմատն է խանգարում։ Ըստ դոգի՝ էն Վարդանի, Պն-ի արծրունիկները օդանավակայանում սփյուռքահայերի ֆրանսիական հեռադիտակ ու կասկա են թռցնում...ինչերի՞ց եք խոսում։