Թուրքական լիրան հոգեվարքի մեջ է
26/10/2020 22:59

ԱՄՆ դոլարի նկատմամբ թուրքական լիրայի փոխարժեքի կտրուկ անկումը շարունակվում է՝ հոկտեմբերի 26-ի առավոտյան արձանագրելով նոր պատմական նվազագույն ցուցանիշ՝ 8,0006 լիրա մեկ դոլարի դիմաց, ինչը կրիտիկական հոգեբանական շեմ է։ Ընդ որում, ըստ Bloomberg-ի, լիրայի փոխարժեքի անկման այս 9-ամսյա շրջափուլն ամենաերկարատևն է 1999-ից ի վեր։
Փորձագետները լիրայի արժեզրկման պատճառների թվում նշում են ցածր իրական տոկոսադրույքները և Թուրքիայի տնտեսության նկատմամբ ներդրողների հետաքրքրության նվազումը՝ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների կիրառման ռիսկի, Միջերկրական ծովի արևելքում և Ղարաբաղյան հակամարտության գոտում Անկարայի անկանխատեսելի վարքագծի ֆոնին։ Հետաքրքրության նվազման մասին է վկայում այն հանգամանքը, որ 2020-ի հունվար-հոկտեմբերին օտարերկրյա ներդրողները վաճառել են 13,3 մլրդ ԱՄՆ դոլարի թուրքական բաժնետոմսեր և պարտատոմսեր, ինչն առավելագույն ցուցանիշն է 2005-ից ի վեր։ Դա այն դեպքում, երբ Թուրքիան արդեն ծախսել է արժութային պահուստները։

- «Հայոց Արծիվներ» -ն ընդդեմ ՆԱՏՕ-ի, ի պաշտպանություն ռազմավարական դաշնակցի տարածքային ամբողջականության
- Բանանիցայի հերթական սերիան մեր դաժան իրականության մասին (Տեսանյութ)
- Պատահականությու՞ն, թե դավաճանության նախապատրաստում(Տեսանյութ)
- Հակակոռուպցիոն դատարանը կգործի 15 դատավորի թվակազմով
- Մարդիկ հիասթափված են՝ քաղաքականությունից էլ, քաղաքական գործիչներից էլ
- Բաքվում բացվել է հայ զոհված զինվորների սաղավարտներից ռազմավար այգի
- Ա. Աշոտյան. Սերժ Սարգսյանը խոսելու է 2018-ի մասին (Տեսանյութ)
- Իսկ Նիկոլին սպասարկողները կարո՞ղ է երեկվա հարսանիքին տեսել են Մայքլ Ջեքսոնին, Էմի Ուայնհաուսին և Օֆելյա Համբարձումյանին
- Խաչիկ Ասրյանի՝ Ռազմական և Սոցիալական Հայաստան կառուցելու Ազգային Ծրագրի գլխավոր դրույթները (շարունակելի)
- ՊՈԱԿ-ում համապատասխան մասնագետ չկա՞. Վարորդի ընտանիքը մատնված է սովի