ԱՄՆ ընտրություններին ընդառաջ. Թրամփը խոսել է Արցախում պատերազմի մասին

23/10/2020 22:55
ԱՄՆ ընտրություններին ընդառաջ. Թրամփը խոսել է Արցախում պատերազմի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում Սպիտակ տանը հավատարմագրված լրագրողների հետ զրույցում ասել է, որ ինքը որպես միջնորդ է մասնակցում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին: «Մենք աշխատում ենք Հայաստանի հետ: Մենք շատ լավ հարաբերություններ ունենք Հայաստանի հետ: Հայերը շատ նվիրված, անհավանական մարդիկ են։ Կտեսնենք, թե ինչ կլինի: Կարծում եմ, որ իրոք լավ առաջընթաց է գրանցվում: Մենք այստեղ շատ մարդիկ ունենք, որոնք ծագումով Հայաստանից են։ Մենք կօգնենք նրանց »,- ասել է ԱՄՆ նախագահը։