Իրանը հրետանային հարվածներ է հասցրել Ադրբեջանի դիրքերին

23/10/2020 15:38
Իրանը հրետանային հարվածներ է հասցրել Ադրբեջանի դիրքերին

Discover24.ru-ն հայտնում է, որ Իրանը հրետանային հարվածներ է հասցրել Ադրբեջանի դիրքերին այն բանից հետո, երբ Ադրբեջանի զինված ուժերի անօդաչու թռչող սարքը մտել է իր օդային տարածք։
Աղբյուրի փոխանցմամբ, ադրբեջանցիները սխալմամբ կամ նպատակաուղղված անօդաչու թռչող սարք են արձակել դեպի Իրանի կողմ, որը պետք է ընկներ մեծ բնակավայրում: Սակայն Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերը կարողացել են արագորեն խոցել անօդաչու թռչող սարքը և որոշել դրա արձակման վայրը:
Միջադեպից հետո Իրանի զինված ուժերը հրետանային հարվածներ են հասցրել Ադրբեջանի դիրքերին: Կողմերից ոչ մեկը պաշտոնապես չի հաստատել այս տեղեկությունը, բայց սոցիալական ցանցերի որոշ աղբյուրներ նշում են, որ առնվազն երկու ադրբեջանական ռազմական խմբավորում է խոցվել: