Նրանց սխրանքը պարտադրում է մեզ գնահատել ըստ արժանվույն

23/10/2020 10:44
Նրանց սխրանքը պարտադրում է մեզ գնահատել ըստ արժանվույն

Համայն աշխարհի սիրելի հայրենակիցներ, ՀՀ կառավարությանն առաջարկում եմ, հորդորում եմ և պահանջում անհապաղ քննարկել մեր անձնվեր և արդարամիտ ռուս բարեկամներին՝ Վլադիմիր Ժիրինովսկուն, Կոնստանտին Զատուլինին, Վլադիմիր Սոլովյովին, Սեմյոն Պեգովին, Յուրի Կատյոնոկին, Ալեքսանդր Լապշինին և նրանց դիրքորոշումն ունեցող բոլոր նվիրյալներին Հայաստանի հանրապետության բարձրագույն շքանշաններով պարգևատրելու և Հայաստանի պատվավոր քաղաքացու կոչումներ շնորհելու մասին հարցը, որովհետև նրանք ակնհայտորեն վտանգելով իրենց կյանքը աշխարհին ներկայացնում են հայ ժողովրդի պատմությունն ու էությունը և ողջ ճշմարտությունը, որ քողարկվում է քաղաքակիրթ կոչված աշխարհի կողմից։
Նրանց սխրանքը պարտադրում է մեզ գնահատել ըստ արժանվույն։
Ուստի իմ խորին խոնարհումն ու երախտագիտությունն եմ հայտնում թվարկածս խիզախ ու ազնվական անհատականություններին…
Затулин: Кто-то в ОДКБ поспешил заявить о заседании Постоянного совета, не  разобравшись в ситуацииЖириновский в шестой раз примет участие в выборах президента России ::  Политика :: РБКБДИТЕЛЬНОСТЬ Семён Пегов: «На Украине создали собственную виртуальную  валюту, название которой – русофобия» - БДИТЕЛЬНОСТЬ

Соловьев оценил запись переговоров Берлина и Варшавы о Навальном - РИА  Новости, 05.09.2020Блогер стал жертвой военного сотрудничества Баку и Тель-Авива? - ИА REGNUMՇուշիում ծանր վիրավորում է ստացել ռուս լրագրող Յուրի Կատյոնոկը
Հ.Գ. Համոզված եմ, որ բոլորդ կմիանաք իմ այս կարևորագույն կոչին…

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՂԱԶԱՐՅԱՆ
Բանաստեղծ, ՀԳՄ անդամ