Պեսկով. Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները ՌԴ ուշադրության տակ են

23/10/2020 10:07
Պեսկով. Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները ՌԴ ուշադրության տակ են

ՌԻԱ Նովոստի-իի փոխանցմամբ, ռուսական Առաջին ալիքի ուղիղ եթերում, ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ասել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ անում է ամեն հնարավորը, որպեսզի Երևանն ու Բաքուն դուրս գան Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակի քաղաքական-դիվանագիտական ճանապարհով խաղաղ կարգավորման հունի վրա: 
«Անձամբ նախագահ Պուտինը անում է ամեն հնարավորը, որպեսզի երկու երկրներին ու երկու կողմերի մայրաքաղաքների իր գործընկերներին դուրս բերի քաղաքական-դիվանագիտական խաղաղ կարգավորման հունի վրա»,-ասել է Պեսկովը: