Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Արցախի պաշտոնաթող նախագահներին՝ նրանց նախաձեռնությամբ․ Գրասենյակի ղեկավար

21/10/2020 12:16
Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Արցախի պաշտոնաթող նախագահներին՝ նրանց նախաձեռնությամբ․ Գրասենյակի ղեկավար

ՀՀ օրաթերթերից մեկը գրել էր, որ Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 20-ին հանդիպել են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Համաձայն օրաթերթի, այդ հանդիպմանը նախորդել է Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի, ապա՝ Սերժ Սարգսյանի հետ։
«Եղե՞լ է հանդիպում երկրորդ նախագագի հետ և եթե այո, ապա ի՞նչ է քննարկվել»,- Yerevan.Today-ն այս հարցով դիմել է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին։
«Այո, իրոք երեկ Նախագահ Քոչարյանը հանդիպումներ է ունեցել Արցախի պաշտոնաթող Նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ՝ վերջիններիս նախաձեռնությամբ։ Տեղի է ունեցել նաև հանդիպում ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ։ Քննարկումների թեման բնականաբար մեկն է՝ Արցախը։  Կարծում եմ, որ ստեղծված իրավիճակում այսպիսի խորհրդատվությունները պարբերական են լինելու»։