Հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից զինադադար է

17/10/2020 22:47
Հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից  զինադադար է

Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար:
Այս որոշումը կայացվել է ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության:
[ՀՀ ԱԳՆ]

Республика Армения и Азербайджанская Республика решили 18 октября в 00:00 часов по местному времени установить гуманитарное перемирие.
Данное решение было принято в продолжение заявления, сделанного Французской Республикой, Российской Федерацией и Соединенными Штатами Америки, представляющими страны- сопредседатели Минской группы ОБСЕ 1 октября, заявления, сделанного сопредседателями Минской группы ОБСЕ 5 октября и согласно совместному заявлению, принятому в Москве 10 октября.
[МИД Республики Армения]