Թուրքիան ՆԱՏՕ֊ի անդամ երկիր է, իսկ դա նշանակում է, որ հայերի դեմ կռվում է ՆԱՏՕ֊ի զորքը

15/10/2020 17:45
Թուրքիան ՆԱՏՕ֊ի անդամ երկիր է, իսկ դա նշանակում է, որ հայերի դեմ կռվում է ՆԱՏՕ֊ի զորքը

Մի կարեւոր դիտարկում.
֊Իսկ ՀՀ ԱԳՆ֊ն այս 16 օրվա ընթացքում ՆԱՏՕ֊ին պաշտոնական գրություն, դիմում, նոտա հղե՞լ է, առ այն, որ ՆԱՏՕ-ի բանակը կռվում է Ադրբեջանի կողմից և նպատակ է դրել բնաջնջել հայ ժողովրդին։
Եթե հարցը հասկանալի չէ, մի փոքր կմանրամասնեմ։
ՀՀ պաշտոնական աղբյուրները մեկ անգամ չէ, որ հայտարարել են՝ Ադրբեջանի բանակի կողքին ուս֊ուսի տված կռվում է Թուրքիայի բանակը։ Այդ մասին հայտարարել է վարչապետ Փաշինյանը, այդ մասին հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, այդ մասին հայտարարել է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանը և այլոք՝ զանգվածային լրատվամիջոցներ, սոցցանցերի գրագիրներ և ամբողջ աշխարհը։
Հիմա՝ Թուրքիան ՆԱՏՕ֊ի անդամ երկիր է և սա նշանակում է, որ Ադրբեջանի բանակի հետ Արցախում հայերի դեմ կռվում է ՆԱՏՕ֊ի զորքը։ Ասել կուզե՝ մեծ հաշվով մեզ սպանում է ՆԱՏՕ֊Ի զորքը... իր բանակն է խառնված՝ ի դեմս Թուրքիայի, ինքը չի սանձում իր բանակի մաս կազմող Թուրքիայի բանակին, անդամությունից չի հանում և չի էլ խոսում ընդհանրապես։
Ավելի մանրամասն գրեմ.

ՆԱՏՕ֊ն, ըստ էության, Արևմուտքի բանակն է։ Հասկանու՞մ եք, Արևմուտքի՝ Գերմանիա, Ֆրանսիա, ԱՄՆ և այլ երկրներ։ ՆԱՏՕ֊ի բանակը, դրանց բանակն է և դրանց բանակի մի մասը պատերազմ է սանձազերծել հայ ժողովրդի դեմ, ասել կուզե՝ ՆԱՏՕ֊ն է սանձազերծել և կռվում, ասել կուզե՝ Արևմուտքն է սանձազերծել և կռվում։ Եթե նույնիսկ Արևմուտքն ու իր բանակ ՆԱՏՕ֊ն էլ չի սանձազերծել, բայց փաստ է, որ ինքն է՝ իր բանակն է կռվում մեր զինվորների դեմ՝ Ադրբեջանի օգտին։
Կրկին հարցը.
֊ՀՀ ԱԳՆ֊Ն բողոք ներկայացրե՞լ է ՄԱԿ կամ ՆԱՏՕ՝ էս ինչու՞ եք մեզ սպանում։
֊Խզմալյան Տիգրանի նման պորտաբույծ դհոլչիները տեղյա՞կ են, որ Թուրքիան ՆԱՏՕ
֊ի բանակի մի մասն է, իսկ ՆԱՏՕ֊ն Արևմուտքի բանակն է ՝ ցույցեր, նստացույցեր ՀՀ֊ում Արևմտյան երկրների դեսպանատների մոտ, բան֊ման։

Ռուսաստանը բացահայտ չի օգնում՝ դա հասկանալի է և պարզ երևում է։ Լա'վ, չի օգնում և դա ասվում է և շատ նորմալ է, բայց աննորմալն այն է, որ դրա հետ մեկտեղ չի նշվում՝ ՆԱՏՕ֊ն էլ բա կռվում է Ադրբեջանի կողմից։ Այո', մեկը չի օգնում, բայց մյուսն էլ բացահայտ սպանում է:

Հետաքրքիր է՝ ինչու՞ է պատկերի մի հատվածը նկատվում։
Ասեմ՝ արևմտամետների խնդիրն է, որ ցույց տան Ռուսաստանի անգործությունը և երկրորդ՝ բա պատերազմից հետո կրկին պիտի լծվեն Արևմուտք քարոզելու գործին, բա որ հիմա ճիշտն ամբողջությամբ ներկայացնեն, բա վաղը չե՞ն ասի՝ ո՞ր Արևմուտքը, էն որ մեզ սպանու՞մ էր։
Կարճ ասած՝ ՑՌՈՒ֊ի և ԳՌՈՒ֊ի պոռնո ագիտատորների կողմից տարվում է միակողմանի և աչառու քարոզչություն։
Իսկ ավելի կոնկրետ՝ Արցախում Արևմուտքը կռվում է ռուսի դեմ, թե ով, ում դուրս կմղի տարածաշրջանից և ռուսամետները լծված են տարածաշրջանում ռուսական ազդեցությունը պահպանելու գործին, արևմտամետները՝ ռուսական շահերը արևմտյան շահերով փոխարինելու գործին և այս սրիկայությունն արվում է հայ զինվորի արյան հաշվին... այս ամենը մատուցելով երկրի շահ: