Նիկոլ Փաշինյանի ելույթից հատվածներ

14/10/2020 15:38
Նիկոլ Փաշինյանի ելույթից հատվածներ

Քիչ առաջ ուղիղ եթերում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ սահմանում տիրող իրավիճակին եւ բանակցություններից մանրամասներ ներկայացրեց.
«Այս պահին մեր զոհերի թիվը շատ մեծ է:Պատերազմի 18 օրվա ընթացքում մեր հերոսական զորքերը հյուսիսային ու հարավային ուղղություններով որոշակի նահանջ են ունեցել: Վերջին օրերին հակառակորդը փոխել է իր մարտավարությունը՝ դիվերսիոն խմբերով փորձելով խառնաշփոթ սկսել թիկունքում, այսուհանդերձ ԱՀ ՊԲ-ն վերահսկողության տակ է պահում ընդհանուր վիճակը՝ հակառակորդին պատճառելով մեծաթիվ կորուստներ: Ստեղծվել է բավականին ծանր իրադրություն. այս արձանագրումը, սակայն, չեմ անում հուսահատության կամ անելանելիության բերումով, այլ՝ որովհետև պարտավորություն ունեմ ճշմարտության լեզվով խոսելու ժողովրդի հետ»:
Անդրադառնալով Արցախի բանակցային գործընթացին, ասաց.
«Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացում Ադրբեջանը քայլ առ քայլ հասել էր մի կետի, որտեղ հայ ժողովրդի առաջ, Ղարաբաղի հայության առաջ դնում էր սեփական իրավունքներից հրաժարվելու պահանջ: Այդ պահանջի էությունը հետևյալն էր՝ անհապաղ Արդբեջանին հանձնել յոթ տարածքներից հինգը, ներկայացնել մնացյալ տարածքները հանձնելու կոնկրետ ժանակացույց ու արձանագրել, որ Ղարաբաղի որևէ կարգավիճակ պետք է լինի Ադրբեջանի կազմում»։