Երևանը և Բաքուն հաստատել են մասնակցությունը հոկտեմբերի 9-ի խորհրդակցություններին․ ՌԴ ԱԳՆ

09/10/2020 11:10
Երևանը և Բաքուն հաստատել են մասնակցությունը հոկտեմբերի 9-ի խորհրդակցություններին․ ՌԴ ԱԳՆ

Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են խորհրդակցությունների համար իրենց ներկայացուցիչներին Մոսկվա ուղարկելու պատրաստակամությունը: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Բաքուն և Երևանը հաստատել են իրենց մասնակցությունը Մոսկվայում անցկացվող խորհրդակցություններին: Ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են տարվում», - ասել է Զախարովան: