Քնապարկների արտադրամաս՝ մշակույթի տանը

08/10/2020 19:46
Քնապարկների արտադրամաս՝ մշակույթի տանը

Արմավիրի մեր աղբյուրները տեղեկացնում են, որ մարզի Լուսագյուղ համայնքում, մշակույթի տանը բացվել է արտադրամաս, որտեղ քնապարկներ են արտադրվում:Լուսագյուղում ականատես եղանք կարող արտադրամասին:
Տեղաբնակների աելով, Ռ/Դ –ում բնակվող Ռուսլան Ղուլյանի նախաձեռնությամբ, Արմավիրի մարզի Լուսագյուղ համայնքում Հայոց բանակի զինվորների համար, արդեն երկրորդ օրն է, ինչ  քնապարկներ են կարում՝ կամավոր հիմունքներով: Կարի արտադրամաս հիմնելու համար Լուսագյուղի համայնքապետ՝ Սարիբեկ Կարապետյանը, մշակույթի տունը տրամադրել է կամավորներին: Ըստ մեր տեղեկատուների, Կազանի գործարար՝ 
Նարվիկ Առաքելյանի ֆինանսական միջոցներով են գնվում քնապարկների հումքը: Կարի արտադրման միջոցները հայթայթվել են Հայաստանում և Կազանի հայերի կողմից: 


-
Նելլի և Ռուզաննա Ղուլյանների ջանքերով բերվեցին առաջին կարի մեքենաները և սկսվեցին քնապարկներ կարվել: Երկու օրվա ընթացքում պատրաստ է արդեն 100 քնապարկներ,-ասում է Ռուսլան Ղուլյանը:- Աներս՝ Մասիսը, ում որդին բանակում 2 ամիս առաջ վթարից մահացավ,այսօր Երևանում, առավոտից իրիկուն, կարի մեքենաներ է հավաքում, որպեսզի ընդլայնենք կարի արտադրության ծավալները՝ ընդգրկելով մարզի բնակչությանը: Տես՝ տեսանյութը:

Կամավոր կարող կանանց նկարահանման ժամանակ հանդիպեցինք զինվորի մայր՝ Նարինեին, ում որդու անունը սխալմամբ հայտնվել էր զոհվածների ցուցակում: Համագյուղացիները՝ կարդալով մահվան գույժը չեն համարձակվել հայտնել Սիմոնյան Արտակ Ավագի ընտանիքին: Երեկ՝ Արտակը զանգահարել է մորն ու ասել , որ ինքը ողջ է, ընտանիքը թող չսգա:
Կադրում, որդու «վերածննդից» հուզված,արտասվող մայրը,  չկարողացավ խոսել,նա նույնպես անդամագրված էր կարող կանանց բանակին:
-Լուսագյուղում պապից թոռ զբաղված են կարի արտադրամասի գործերով,-ասում է Ռուսլանը,- Քիչ առաջ, անգամ  դպրոցականներն էին եկել՝ օգնելու:Մտադրված ենք կարել նաև վրաններ, նույնիսկ՝ բռոնեժիլետներ,-հավաստիացրեց Ռուսլան Ղուլյանը,- Ահա մեր կամավորական կանայք,որոնք մի քանի ժամվա ընթացքում՝ հանձինս Զորիկ Հարությունյանի և Մարիամ մորաքրոջ, դարձել են հմուտ կարողներ:


Նկարահանման ժամանակ, կանայք, զորակցելով զինվորներին, բռունցքները վեր պարզեցին, ասելով՝ «ՀԱՂԹԵԼՈւ ԵՆՔ»:
Գ. Վանյան