Այն ինչ կարելի է Եզին, չի կարելի Զեւսին

08/10/2020 10:36
Այն ինչ կարելի է Եզին, չի կարելի Զեւսին

Սահմանին կանգնած զինվորի ծնողները, ընտանիքի անդամները,  շունչները պահած սպասում են զավակների գոնե զանգին, մատը պահած հեռախոսի էկրանին, մարդիկ գիտակցում են, որ չի կարելի զանգել, չի կարելի խանգարել մարտական գործողությունների մեջ գտնվող զինվորականներին, առավելեւս երբ դա անում ես սեփական փիառի համար: Ստացվում է, որ հայրենի հողի համար կռիվ տվող մեր քաջերը, ինչ-որ մեկի բեմականացման համար մասսովկա են ապահովում:
Ու չբերեք արդարացումներ, թե գերագույն է, ծայրագույն է, սրբագույն է. ԲԱՆԱԿԸ փիառի «մատերիալ չի»:
Նիկո՛լ, այ որ ժամանակին բանակից չթռնեիր, հիմա կհասկանայիր, որ մարտական գործողությունների ժամանակ կապի միջոցներ չի կարելի օգտագործել. անգամ «հատուկ միջոցները», դրանք ուրիշ բանի համար են, դաշնամուր մի նվագիր...

Արմեն Սարգսյան