Իրանում 6–ամյա երեխա է վիրավորվել`Ադրբեջանի արձակած արկից

01/10/2020 18:44
Իրանում 6–ամյա երեխա է վիրավորվել`Ադրբեջանի արձակած արկից

Ադրբեջանի արձակած արկը հայտնվել է Իրանում ու վնասվածքներ հասցրել մի երեխայի։ Տեղեկությունը հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։
«Իրանի Խոդաֆարինի գավառապետը հայտնել է, որ համազարկային կրակի ռեակտիվ համակարգի համազարկի հետևանքով Փարվիզխանլու գյուղում վիրավորվել է 6 տարեկան երեխա»,– նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ արկն ընկել է բնակելի տան վրա։ Գյուղի տեղանքը ցույց է տալիս, որ հարվածել է ադրբեջանական զինուժը։
Նշենք, որ Փարվիզխանլուն գտնվում է Արցախի պաշտպանության բանակի ուժերի թիկունքում`Արցախ-Իրան սահմանին։ Այն Ադրբեջանի զինուժի տեղակայման վայրից և Ադրբեջանի սահմանից մոտ 10-12 կմ հեռավորության վրա է։