Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը

29/09/2020 21:20
Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ilur.am-ում հրապարակել է իր հայտարարությունը Ադրբեջանի կողմից սկսված ռազմական գործողությունների վերաբերյալ։

«Հայկական կողմի համար պահի հրամայականը` ա. Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների վիժեցումն ու պատերազմն առանց տարածքային կորուստների դադարեցումն է, բ. Ռուսաստանի նախաձեռնությամբ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ոչ թե ձևական, այլ առարկայական բանակցությունների անհապաղ վերսկսումը»,- ասված է հայտարարության մեջ։