Հայ հայտնիները դիմել են միջազգային հանրությանը

28/09/2020 19:48
Հայ հայտնիները դիմել են միջազգային հանրությանը

«Թանկագին ընկեր։ Ամբողջ օրը տագնապով հետեւում եմ նորություններին։ Մեր աչքերի առաջ սպանում են խաղաղ մարդկանց։ Կրկին պատերազմ է։ Եւ կրկին Ադրբեջանի իշխանությունների ագրեսից քաղաքականությունն է ընդդեմ հայ բնակչության։ Կրկին ինչ որ կեղծ լոզունգների ներքո՝ պատասխան գործողությունների եւ հակագրոհների մասին։ Հիմարներ չկան։ Սա լավ նախապատրաստված պատերազմ է։ Բոլորին էլ ամեն ինչ պարզ է։ Զոհվում են մարդիկ, խաղաղ քաղաքացիներ։ Պարզապես սարսափելի է։ Թուրքիան բացահայտ, նույնիսկ արդեն առանց քաշվելու է աջակցում պատերազմին։ Դադարեցրեք պատերազմը։ Մենք դեմք ենք պատերազմին։ Հայերը դեմ են պատերազմին»,- գրել է Միխայիլ Գալուստյանը իր ինստրագրամյան էջում։Հայտնի ջազ երգչուհի Մարիամ Մերաբովան հայտարարել է, որ անհանգստացած է Արցախի սահմանին վերջին իրադարձություններով։
«Պատմական անավարտ խնդիրների՝ լիովին ակնհայտ կրկնությունները կրկին հայտնվում են իրենց հրեշավոր շարունակությամբ, ու կրկին սուտ։ 1915, 1988-89, մշտական նացիոնալիստական տրամադրություններ, որոնք ընկած են հիմքում։ Ադրբեջանական կողմի այսօրվա հայտարությունը, թե միայն պաշտպանվում է, լկտի և գարշելի սուտ է, քանի որ արդեն վաղուց զորքեր էին շարժվում դեպի սահմաններ, և մեկ ամիս առաջ Թուրքիայի աջակցությամբ առաջին հարվածներն են հասցվել հենց Ադրբեջանի կողմից։ Այդ ժամանակ ես գրել էի, որ մենք երբեք առաջինը չենք հարձակվել, բայց հազարավոր տարիների ընթացքում սովորել ենք պաշտպանել մոր հողը։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, թե հայկական արմատներ ունեցող քանի գեներալներ են եղել Հայրանեական մեծ պատերազմի ընթացքում, որ հայերը մարտիկ ժողովուրդ են։
Քաղաքականությունը գարշելի է։ Մինչ սանձազերծվում են և կյանքի կոչվում կեղտոտ ծրագրեր, խրամատներում զոհվում երիտասարդ տղաներ երկու կողմից էլ, և դա է ամբողջ ողբերգությունը։ Հիվանդ առաջնորդներն իրենց գարշելի գաղափարներում անսկզբունքորեն անցնում են մարդկանց և ազգերի ճակատագրերի վրայով՝ փորձելով ոչնչացնել, ջնջել երկրի երեսից, խլել, յուրացնել, խաբել, խեղաթյուրել պատմությունը, օգտվել հասարակ բնակիչների անտեղյակությունից և նրանց ստիպել հավատալ նրան, ինչ ձեռտու է։ Հիմա նոր փուլ է, և այն վախեցնում է ինձ։ Այդքան տարիների ընթացքում առաջին անգամ հայտարարվել է 17-60 տարեկան տղմարդկանց մոբիլիզացում։ Սեփանակերտը գնդակոծվել է, կան ավերածություններ ու զոհեր»,-Facebook-յան էջում գրել է Մերաբովան։


Երգչուհի Սիրուշոն Ինստագրամի իր էջում անգլերեն գրառում է արել`փորձելով միջազգային հանրությանն իրազեկել է Արցախի սահմանի ողջ երկայնքով Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունների մասին:
«Երեկ վաղ առավոտյան Ադրբեջանը վերջին տարիների ամենամեծ գրոհը սկսեց Արցախի վրա` սահմանի ամբողջ երկայնքով: Լայնածավալ բռնություններ և վնասներ են հասցվել քաղաքացիական բնակեցված տարածքներին` ներառյալ մայրաքաղաք Ստեփանակերտի գնդակոծվելը: Արցախի ողջ բնակչության կյանքն իրական սպառնալիքի տակ է:
Կոչ եմ անում համաշխարհային միջազգային հանրությանը և մարդու իրավունքների միջազգային կազմակերպություններին կանխել հետագա ռազմական ագրեսիան, որը կվտանգի ավելի շատ կյանքեր, և կոչ եմ անում օգնել վերականգնել տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը: Մենք կանգնած ենք մեր զինվորների կողքին»,-գրել է նա: