Անչափահասների նախաձեռնությունը՝ անվադողեր ռազմաճակատին

28/09/2020 12:52
Անչափահասների նախաձեռնությունը՝ անվադողեր ռազմաճակատին

Երեկ, ողջ օրվա ընթացքում, Աջափնյակ թաղամասի մի խումբ պատանիներ՝ Սամվել, Վահանգն, Հայկ, Գեւորգ, Սամվել, Դանիել, Նորայր, Դավիթ, Միքայել, Սպարտակ անուններով, սեփական նախաձեռնությամբ, ողջ թաղամասից թվով մոտ 1100 անվադող են հավաքել՝ սահման ուղարկելու նպատակով: Տղաներին միայն հուսահատեցրել է այն փաստը, որ ՊՆ-ն հրաժարվել է անվադողերից՝ տեղափոխման խնդիր լինելու պատճառաբանությամբ, բայց երիտասարդները չեն հուսահատվել ու սեփական միջոցներով բեռնատար մեքենա են վարձել, որը անվադողերը կհասցնի Արցախ:
Տեղեկացանք նաեւ, որ աջափնյակցի դեռահասների մի խումբ էլ ՝ Էռնեստ, Վահե, Ռադիկ, Վահե անուններով՝ 5000-ական դրամներ են հավաքում՝ քաղցրավենիք ու առաջին անհրաժեշտության պարագաներ գնելու համար:
Թե ո՞րն է եղել նախաձեռնության շարժառիթը, նախաձեռնող խմբի անդամներից մեկն ասաց.
-Մեզ դիրքեր չեն թողնի, սահմանին մեր ներկայությունը գոնե այսպես ապահովենք...