Ռուսաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը շփման գծում

27/09/2020 12:51
Ռուսաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը շփման գծում

Ռուսաստանը կոչ է անում  անհապաղ դադարեցնել կրակը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում: Հաղորդագրություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ն:
«Ըստ առկա տեղեկատվության, իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կտրուկ սրվել է: Երկու կողմից էլ շփման գծի երկայնքով ընթանում է ինտենսիվ կրակ: Ստացվում են կորուստների մասին հաղորդագրություններ: Կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել կրակը և բանակցություններ սկսել իրավիճակը կայունացնելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ: