Շարունակվում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդության դատական նիստը

25/09/2020 11:21
Շարունակվում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդության դատական նիստը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ , այսօր՝ սեպտեմբերի 25-ին, քննվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությունը։
Հիշեցնենք, որ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի քննությունը նշանակվել էր սեպտեմբերի 23-ին, սակայն պաշտպանական կողմը չէր ներկայացել դատական նիստին՝ պատշաճ ծանուցված չլինելու պատճառաբանությամբ։
Գագիկ Ծառուկյանի պաշտպանները այս գործի շրջանակներում հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին եւ ՀՔԾ-ին։ Հայտնելով, որ ունեն փաստական տվյալներ այն մասին, որ ինչ-որ պաշտոնատար անձանց անօրինական միջամտության արդյունքում «որոշվել» է, որ վճռաբեկ դատարանը հնարավորինս սեղմ ժամկետում պետք է մերժի ներկայացված վճռաբեկ բողոքները, որպեսզի դատական գործը շատ արագ մուտքագրվի Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, հնարավորինս արագ կարգով քննություն իրականացվի եւ Գագիկ Ծառուկյանը կալանավորվի։
Դատարանի բակում, Գագիկ Ծառուկյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Թե ինչպես է վերաբերվում իր կանխատեսելի կալանավորմանը, ԲՀԿ առաջնորդն ասել է. «Եթե ինձ ձերբակալելով ժողովրդի վիճակը կլավանա, հարց չկա»:
Մանրամասները՝ news.am-ի տեսանյութում: