Նոր շունչ՝ Լենուղիում

23/09/2020 19:19
Նոր շունչ՝ Լենուղիում

Արմավիրի մարզի մեր ընթերցողները արտասովոր խնդրանքով են դիմել մեզ՝ շնորհավորել իրենց հայրենակից Մուրադյան Նորիկին, իր գերդաստանում ևս մեկ Նորիկ Մուրադյանի աշխարհ գալու համար:

-Անսահման  ուրախություն է  համայնքին պատել՝ երեխայի լույս աշխարհ գալով: Այս ընտանիքը համայնքում անսահման հարգանք է վայելում , ՀԺԱՄ ջան, մեր համայնքում բոլորն են ձեզ ընթերցում, որպես շատ ընթերցվող լրատվամիջոցի դիմել ենք ձեզ՝ ձեր միջոցով մեր շնորհավորանքները Մուրադյան գերդաստանին հայտնելով,-հայտնում են մեզ դիմած բնակիչները:

Հ.Գ. «Հայկական Ժամը» միանում է շնորհավորանքին. թող հայկական բոլոր ընտանիքներում լսվեն ուրախ մանկական ճիչերը...