Սպառնացել են պայթեցնել

23/09/2020 17:10

Էյֆելյան աշտարակի այցելուները եւ աշխատակիցները ժամանակավորապես տարահանվել են:
«Այսօր առավոտյան տարահանում Է հայտարարվել ոստիկանություն անանուն զանգից հետո: Դա տեղի Է ունեցել քիչ առաջ: Այժմ տեղ են ժամանել իրավապահ մարմինների աշխատակիցները, նրանք կատարում են անհրաժեշտ ստուգումներ»,- ՏԱՍՍ-ին հայտնել են Էյֆելյան աշտարակի շահագործման ընկերությունում (Sete): Գործակալության զրուցակիցը չի կարողացել ճշտել, թե որքան երկար կտեւի տեսչական ստուգումը:
Աշտարակի շուրջն ընկած տարածքը նախկինի պես շրջապատված Է ոստիկանության կողմից: Պարագծի պահապնումն ապահովում են իրավապահ մարմինների զինված աշխատակիցները: