Կալանավորելու ԱԱԾ քննիչի միջնորդության քննությունը հետաձգվել է

23/09/2020 14:53
Կալանավորելու ԱԱԾ քննիչի միջնորդության քննությունը հետաձգվել է

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Կենտրոն նստավայրում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդության քննությունը հետաձգվեց:
Նիստը վարող դատավոր Մնացական Մարտիրոսյանը հաջորդ դատական նիստը նշանակեց սեպտեմբերի 25-ինժամը 10:00-ին:
Նիստի հետաձգման պատճառը մեղադրյալ ԳԾառուկյանի և նրա պաշտպանների ներկա չլինելն էր:
Այսօր՝ 11:00-ին մեկնարկած նիստի ընթացքումդատարան ներկայացած դատավարության մասնակիցները միջնորդեցին, որ դատավարությունն իրականացվի մեղադրյալի և պաշտպանների բացակայությամբսակայնդատարանը հաշվի առնելով հարցի կարևորությունըորոշում  կայացրեց միջնորդության քննությունը հետաձգել սեպտեմբերի 25-ինևս մեկ անգամ պաշտպանության կողմին ծանուցելու համար: