Իշխանությունը վախեցած է, բացահայտվում են նրա կապերը թուրք-ադրբեջանական տանդեմի հետ

22/09/2020 15:43
Իշխանությունը վախեցած է, բացահայտվում են նրա կապերը թուրք-ադրբեջանական տանդեմի հետ

Հայաստանի վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ «Օրբելի» կենտրոնի փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանը 2019 թ. նոյեմբերի 11-ին արտաքսվեց Հայաստանից: «Զվարթնոց» օդանավակայանից սահմանապահները վերցրել էին նրա կացության վկայականը և թույլ չէին տվել երկիր մտնել։ Հիշեցնեմ, որ Անդրանիկ Հովհաննիսյանը հենց իշխանության կողմից էր գործուղվել Տաջիկստան՝ մասնակցելու միջազգային գիտաժողովին և այնտեղ ներկայացնելու Հայաստանը։ Իշխանությունը առանց բացատրություն տալու՝ արտաքսեց Անդրանիկին հայրենիքից։
Փաշինյանի վարչախումբն ինչո՞ւ ազատվեց մասնագիտական փայլուն կարողությունների տեր հայ երիտասարդից։ Ճի՞շտ են այն լուրերը, որ Անդրանիկ Հովհաննիսյանը արտաքսվել է Հայաստանից, քանի որ տիրապետում է այս իշխանության համար, մեղմ ասած, ոչ ցանկալի տեղեկատվության։
Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը քաղաքագետ Անդրանիկ Հովհաննիսյանն է։
Հարցազրույցը դիտեք տեսանյութում։