Հայաստանի իշխանության լռությունը վկայում է, որ Ալիևը ճիշտ էր ու անկեղծ

22/09/2020 15:14
Հայաստանի իշխանության լռությունը վկայում է, որ Ալիևը ճիշտ էր ու անկեղծ

«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր ղեկավար Արթուր Ղազինյանը՝ անդրադառնալով Իլհամ Ալիեւի այն հայտարարությանը, որ ինքն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերելակում Արցախի խնդրի վերաբերյալ պայմանավորվածություն են ձեռք բերել , Ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայաստանի իշխանության լռությունը Ալիևի մեղադրանքներին վկայում է այն մասին, որ Ալիևը ճիշտ էր ու անկեղծ. Փաշինյանն ու Ալիևը գործարք են կնքել Հայ ժողովրդի և Հայկական պետության թիկունքում:
Գործարքը փոխադարձ շահավետ էր. Ալիևին պետք էր ամրացնել իր դիրքերը սահմանին, իսկ Փաշինյանին՝ ամրացնել իր դիրքերը՝ Հայաստանում:
Մոտ երկու տարի ադրբեջանցիները առաց խոչընդոտների ամրացնում և բարելավում էին իրենց դիրքերը և՛ սահմանում, և՛ բանակցային գործընթացում:
Այդ նույն ժամանակահատվածում Փաշինյանը Հայաստանում ամենուրեք ատելություն ու թշնամություն էր սփռում, բայց ոչ թե ադրբեջանցիների, այլ Արցախյան հերոսամարտի հերոսների նկատմամբ:
Ամենուրեք հայհոյանքներ ու զրպարտանքներ էին, անտանելի տհաճ վիրավորանքներ, քրեական հետապնդումներ: Իսկ ադրբեջանը շարունակում էր բարելավել և ամրացնել իր դիրքերը՝ զավթելով ու նվաճելով նոր տարածքծեր՝ չեզոք գոտում:
Ալիևը, համոզվելով ձեռք բերված պայմանավորվածությունների ամրության մեջ, այնքան լկտիացավ, որ ոտնձգեց Տավուշի մարզի սահմանային դիրքերին:
Սակայն բանակային երրորդ կորպուսին, հասկանալի պատճառներով, չէին տեղեկացրել գործարքի մասին, և չէին էլ կարող՝ հաշվի առնելով կորպուսի հրամանատարի անձը, պրոֆեսիոնալիզմն ու հայրենասիրությունը:
Հուլիսյան մարտերի ընթացքում Հայկական զինված ուժերի կողմից արձանագրած հաղթանակը կոտրեց ադրբեջանի ատամները և տապալեց Դուշանբեյում կքված գործարքը . . .»: