Հայցն անհիմն է. փաստաբան

22/09/2020 14:58
Հայցն անհիմն է. փաստաբան

Արմավիրի մարզի, Սարդարապատ համայնքի   բնակչուհի՝ Ծովինար  Սարգսյանի աղջիկը  տեղեկացնում է մեր կայքին, որ Արմավիրի մարզի ՀՀ ընդհանուր   իրավասության առաջին ատյանի դատարանը , Հրաչ Մուրադյանի երկրորդ անգամ դիմելուց հետո, հայցն ընդունել է վարույթ, դատավոր՝ Մանվել Սիմոնյանի նախագահությամբ:

Հիշեցնենք, որ  «Կիսաբաց լուսամուտներ» թոք շոուի հեղինակ՝ Հրաչ Մուրադյանը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Սարդարապատի ղեկավար՝ Բաբկեն Վարդանյանի:Այս մասին մենք  բնակիչների խնդրանքով մեր նախորդ հրապարակման մեջ նշել էինք:
-«Կիսաբաց լուսամուտների» Հրաչը խաբեց մեզ,,-ասում է  հղի կինը՝ Ռուզաննան,- Նա եթերով խոստացավ, որ  համայնքապետի հետ 50-50 տարբերակով կօգնի կառուցել մեր  նոր տունը, քանի որ հրդեհի զոհ էր դարձել մեր նախկին  տունը, սակայն ինչպես տեսնում եք, միայն համայնքապետի խոստացված 50 տոկոսն է կառուցվել: Առջևում ձմեռն է, ինչպես ենք այս բաց կտուրով ու անհատակ տան մեջ ապրելու: Ինքս էլ հղի եմ ու տանը ունեմ հաշմանդամ եղբայր, մյուս եղբայրս բանակում  ծառայության մեջ է, մայրս էլ հիվանդ, հազիվ է օրական հացի հաց վաստակում,-պատմում է Ռուզաննան: Միացրեք ,,Կիսաբաց լուսամուտների ,, Ծովարցունքներ,, և ,, Արյունակից թշնամիներ,,  վերնագրերով հաղորդումները և դիտեք, թե ինչպես է Հրաչը խոստանում եթերով ՝50 տոկոսով կառուցել մեր այրված  տունը և տեր չի կանգնում իր խոստմանը, դիտեք և համոզվեք:

Ռուզաննայի խոսքերի մանրամասները՝ տեսանյութում:
Հ.Գ. Մեզ հետ հեռախոսազրույցում, Բաբկեն Վարդանյանի փաստաբան՝ Արայիկ Ղազարյանն ասաց, որ հայցն անհիմն է, որևէ դիտավորություն չկա Բ. Վարդանյանի կողմից, և որ վերջինս իր հասանելիք 50 տոկոսի շին. աշխատանքներն ի կատար է ածել:
Անի Մադոյան