«Ղումարն» ու իշխանությունները

22/09/2020 14:12
«Ղումարն»  ու իշխանությունները

Ինչու՞ են իշխանությունները հրաժարվում փակել «ղումարբազանոցները», ինչու՞...
Ինչպե՞ս է լինում, որ ընտրությունների կամ հեղափոխությունների նախօրեին ազարտային խաղերի՝ պետական մակարդակով արգելման հարցը քաղաքական ուժերը դարձնում են իրենց գլխավոր կարգախոսներից մեկը, բայց, գալով իշխանության, ցավոք, հրաժարվում են վերացնել այն։
Առաջին պատասխանն այն է, որ իրենցն է և փող են աշխատում։
֊Իսկ եթե իրենցը չէ .չէ՞ որ նոր են եկել իշխանության և նախկինում կար։
Երկրորդ պատասխանը կլինի սա՝ «դե ուրեմն փայ ունեն»։ Ավազակախումբը նախկինում նախորդներին էր տալիս, դե հիմա էլ իրենց գրպանն է մտցնում, և յուրաքանչյուր նորը աչք է փակում այդ խոստումի վրա։
Իսկ հետաքրքիր է՝ որքա՞ն կկազմի այդ «փայ» ասվածը։
Տարբեր տարիների ուսումնասիրություններից ելնելով, հենվելով հարկայինի և եկամտահարկի  ցուցանիշների վրա՝ պարզվել է, որ տարեկան կտրվածքով ՀՀ֊ի բնակչությունը խաղատներում (բուքմեյքերական կետերում և այլն) թողնում է մոտ 35 միլիոն դոլար գումար։
Ամենամեծ ցուցանիշը եղել է, կարծեմ, 2018֊ին, որը կազմել էր 42 միլիոն դոլար։
Լավ, միջինով հաշվենք 40 միլիոն դոլար։ Եթե նույնիսկ 50/50 էլ աշխատեն, նոր իշխանության փայաբաժինը կլինի 20 միլիոն դոլար։
Այս գումարը միայն առաջին հայացքից է մեծ թիվ և միայն շարքային քաղաքացիների համար, իսկ իշխանության ղեկին գտնվող անձի համար սա սովորական գումար է, որը նա կարող է աշխատել զարտուղի այլ ճանապարհներով, օրինակ՝ եթե մի հրահանգով դեղորայքի շուկայում դեղերի գինը ավելացնել տա շատ չնչին՝ 10 դր֊ով, ապա տարեկան կտրվածքով գուցե դրանից շատ վաստակի։ Եթե  հացի գինը բարձրացնել տա 10դր֊ով, ապա եռակին կստանա։ Ես դեռ չեմ խոսում այնպիսի բաների մասին, որ եթե նախկինի փայաբաժինը նորը կարող է վերցնել ազարտային ոլորտից, ապա կարող է վերցնել կամ խլել նրանց պատկանող փայաբաժինը նաև այլ ոլորտներում, օրինակ՝ եթե նախկիններից մի հանք վերցնի, դրանից 10 անգամ շատ կվաստակի։
Այո', փողը՝ փող և որքա'ն շատ, այնքա'ն լավ, բայց տեսնում ենք, որ փող աշխատելու ավելի էֆեկտիվ տարբերակներ կան, որի ժամանակ քաղաքական ուժը կամ լիդերն իր խոստումը կպահի՝ բարձրանալով հանրության աչքին, բայց արի ու տես, որ չեն անում... ինչ֊որ խնդիր, այնուամենայնիվ, նրանց ստիպում է, որ դրժեն իրենց նախընտրական խոստումը։
Եթե երկրի ղեկավարը կարող է շատ հանգիստ առնել 200 միլիոն դոլար այլ ոլորտներից, որտեղ անունը նույնիսկ չի հոլովվի, կպահի իր նախընտրական խոստում, կօգնի բնակչությանը, չի փչացնի երիտասարդությանը՝ նպաստելով նրան, որ ընտանիքներ քանդվեն և եթե սա չի անում կամ սրա հետ մեկտեղ աչքն այդ 20 միլիոն դոլարի վրա է, ուրեմն այստեղ թաքնված այլ բան կա , բայց ի՞նչ։
Ամեն անգամ, երբ մի որևէ իշխանություն վերընտրվելու նախօրեին, կամ մի ընդդիմություն ընտրություններից առաջ այս՝ «ազարտային խաղերի պետական մակարդակով վերացման» հարցը դնում է և հետո գցում է ականջի հետև, ես միշտ զարմանում եմ՝ լա'վ, մեկն է սրիկա, երկուսը, լա'վ սրանց մեջ գոնե մեկը ընտանիքից չի՞ ծնվել, գոնե կես մարդ չկա՞, որ հասկանա. այդ՝ բյուջե մտնող կոպեկների համար հարյուր հազարավոր ընտանիքներ են քանդվում, երիտասարդություն է փչանում, տանուլ տված մարդիկ համալրում են պոնտենցիալ հանցագործների շարքը, միլիոնավոր մարդկանց առողջություն է փչանում.... լավ, մի ղեկավարի այս հարցը չի՞ անհանգստացնում։
֊Դուք գոնե տեղյա՞կ եք թե ՀՀում գործող բուքմեյքերական կանտորաները որքան խաղացողներ ունեն։ Բոլորն իրար հետ ունեն ավելի քան 1,5 միլիոն բացված էջ, որից 800 հազարը մշտապես գործում է։ Ցավալի է, որ դրանց 30%֊ը կանայք և աղջիկներ են։
Համացանցով խաղադրույքներ է անում բնակչության ամեն երրորդը։ Չեք հավատա, բայց դա այդպես է, գուցե դուք էլ չգիտեք, որ Ձեր հարևանի կինը խաղում է։
Ես դեռ չեմ խոսում այնպիսի բաների մասին, որ բուքմեյքերական ընկերությունների ձեռքի տակ մեկ միլիոնից ավել կոմպրոմատ կա, որով կսևացնեն յուրաքանչյուրի՝ հրապարակելով նրա կամ ավելի վատ՝ կնոջ խաղային տվյալները, տանուլ տված գումարները։ Կարծում եք Վիվառո֊միվառոյի տերերը հենց այնպե՞ս էին կպած հեղափոխության վերնախավին։ Գիտե՞ք, թե քանի  գեներալի ու պատգամավորի շանտաժ արած կլինեն, բա գիտեք, թե որ Նիկոլն այդպես մուկ սարքեց հզորներին, ո՞նց սարքեց։ Դուք գիտե՞ք թե, որ մի հարգված և ճանաչված մտավորական կամ դերասան դուրս է գալիս և էշ֊էշ գովում է Նիկոլին, կարծում եք՝ իրեն հաճելի է՞... չէ՛, հաճելի չէ, ուղղակի շանտաժ են անում, կրվածն են ջրում, բանկերում տոկոսի ժամկետն են երկարացնում, տոկոսից են իջեցնում և այլն։ Ես դեռ չեմ խոսում այնպիսի բաներից, որ սորոս֊մորոսներն ու օտարերկրյա հատուկ ծառայություններն այս կոմպրոմատները ԿԱՐՈՂ ԵՆ ԳՆԵԼ և գնում են, այլապես այսքան ազատ չէին գործի։
Ես խոսում եմ, միայն խաղալու և ազարտը վերացնելու մասին։ Լավ, ինչու՞ չեն անում։
Սրան նպաստում են կրկին օպոզիցիոն <<փիլիսոփաները>>, որոնք ակամա ջուր են լցնում իշխանությունների ջրաղացին։
Տեսեք՝ Նիկոլ Փաշինյանը խոստացավ վերացնել բուքմեյքերական ընկերությունները, բայց խոսքը դրժեց։ Թեև նշեմ, որ Փաշինյանը կանտորաները, տարբեր փողոցների վրա գտնվող գրասենյակների վերացման խոստում էր տվել, որը կրկին չարեց ու, թեև այդտեղ խաղացող զանգվածի 1%֊էլ չի խաղում, բայց չարեց։
Ինչու՞ այսպիսի ակնհայտ դժբախտությունը, որը կարող է ամեն վայրկյան թակել յուրաքանչյուրի դուռը, հանրությանը չհետաքրքրեց, որ ստիպի փակել՝ գոնե խոստումը կատարելու պահով։ Չարեց, որովհետև պրովոկատորները և անկապ «փիլիսոփաները» շեղեցին հանրությանը։
Հարցին՝ ինչու՞ չի փակում, եղան հազարավոր շեղող պատասխաններ.
1. Չի' կարող փակել, հազար մարդ անգործ կմնա։
֊Տո շանորդի, այդ որ հարյուրհազարավոր մարդկանց ընտանիքներ է քանդվում, տները մնում են բանկի տակ, տասնյակ հազարավոր երիտասարդներ կործանվում են, դրանց մասին չես մտածում չէ՞, բայց մի հազար խարդախների մասին մտածում ես չէ՞։

2. Ժողովուրդ ջան չի կարող փակել.դա կապված է տուրիզմի հետ։ Եթե խաղատներ չլինեն՝ տուրիզմը չի զարգանա։
֊Տո պրովոկատոր շանորդի, ուրեմն Մոնտե Կարլոն և Լաս Վեգասը թողած, տուրիստը պիտի գա Բամբակաշատ գյուղում ղումար խաղալու հա՞... Այդ խելքին ես ու դրա համար էլ մեր ղեկավարը Նիկոլն է։ Տո դուռակ, <գյուղական> տուրիզմը զարգացրու, <<վայրի>> տուրիզմը զարգացրու', կամ այդ դեպքում օրենքով արգելիր ՀՀ քաղաքացիների մուտքը նման վայրեր։
֊Կամ, լավ էլի, տուրիստը գալու է ի՞նչդ տեսնի։
3. Ոչ մի ղեկավար չի կարող փակել ազարտային խաղերը, գիտե՞ս, թե բյուջե ի՞նչ թվեր է լցվում... և ապուշի հայացքով այնպես էլ զարմացած է ասում, որ հավատում ես։
֊Իսկ ի՞նչ թվեր է լցվում, դուռակ և պրովոկատոր շան տղա։ Դու գոնե հարկայինի տվյալները նայել ե՞ս։ Տարեկան 3֊ից 5 միլիոն խղճուկ դոլար։ Թիվն ասեցի՝ 30֊ից 40 միլոն են տանուլ տալիս, հաշվել ե՞ս, թե բյուջե որքան է լցվում , որ այդքան վստահ մարդկանց շեղում ես։
Ամենաշատը 8֊ից֊12միլիոն, այն էլ՝ լրիվ օրինական պայմաններում։ Թող 20 միլիոն լցվի... արա, դա թի՞վ է, որի համար արժե սերունդներին կործանել։
Կրկնում եմ՝ ծխախոտի արժեքի 10 դրամ բարձրացումը դրա կրկնակին կբերեր... նիկոլը 200դրամ ավելացրել է։
Լավ, բա ինչու՞ չեն վերացնում։
2010թ֊ին հետխորհրդային տարածքում ազարտի մասին նյութերի հիման վրա մի հետաքրքիր ուսումնասիրություն էի արել։
Ընդհանրապես չունևոր մարդու համար ի՞նչ է ղումարը։ Ղումարը բոլոր ժամանակների փող աշխատելու ամենաարագ և ամենահեշտ միջոցն է, հարստանալու ամենակարճ ճանապարհը(տեսական)ո'չ ֆիզիկական և ո'չ էլ մտավոր աշխատանք ամիսներով չես անում։ Գումարը դրեցիր և մի քանի րոպեից հետո կրկնակին վերցնում ես։
Տարբեր երկրների տվյալներից պարզ երևում էր, որ ազարտային խաղերը առավել զարգացած են սոցիալապես վատ վիճակում գտնվող երկրներում։ Եթե նայում էինք սանդղակին, ապա պատկերն այսպիսին էր՝ ամենաքիչ կանտորաներն ու մարդկանց ներգրավվածությունը առավել բարվոք երկրներում էին և հակառակը՝ իջնում էին թվերը, խաղացողների թվերը՝ ավելանում։
Պարզ երևում էր, որ ղումարը զարգացած է սոցիալապես առավել վատ վիճակում գտնվող երկրներում։ Այդ ուսումնասիրությունը չտպագրեցի, քանզի մի բան չէր համընկնում։ Ըստ բնակչության թվի ամենաշատ կանտորաները՝ խաղացողների ներգրավմամբ, Հայաստանն ուներ, բայց երկրներ կային, որոնցից Հայաստանը սոցիալապես լավ էր։
Դե բացատրությունը կար՝ դրսից փող է գալիս և դրա հաշվին է սոցիալապես մի փոքր բարվոք որոշ երկրների համեմատ, բայց մի բան չէր համընկնում, այդ պատճառով թեման թողեցի։
Վերջերս, նկատելով, որ Բելոռուսիայում քաղաքական խառնակչություններին առավել ներգրավված են 18֊25 տարեկան զանգվածները, որոնք եղել են բոլոր ժամանակների հեղափոխական հարվածային ուժը՝
1. Կորցնելու բան չունեն։
2. Ուղեղները ջուր է և գնում են մինչև վերջ։
Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ որքան շատ պարապ մարդ կա, այդքան զարգացած է խաղային ոլորտը հետխորհրդային տարածքներում։ ԱՄՆ֊ի, Եվրոպայի բանի մասին չեմ խոսում.երկրներ կան, որ խաղատների հաշվին են գոյատևում, դա կապ չունի իմ ասածի հետ։ Հետխորհրդային տարածքներում խաղամոլությունը զարգանում(ցած) է որքան սոցիալապես վատթար վիճակում է երկիրը, բայց դրանից կարևոր և առաջնային պահ էլ կա՝ պարապ վիճակը։
Պատկերացնու՞մ եք, որ մի թեկուզ 100 հազար անգործ երիտասարդներ չզբաղվեն ղումարով, ի՞նչ կլինի։ Բնական է, որ կհիշեն իշխանությանը և իրենցից լուրջ վտանգ կներկայացնեն։
Վերջին տարիներին բուքմեյքերական ընկերությունները ստեղծեցին խաղային նոր ձևեր՝ բլոտ, նարդի, կազինո, որտեղ մարդկանց գումարները միանգամից չեն կլանում, ինչպես սպորտ խաղադրույքների ժամանակ, խաղադրույքը կատարեցիր և 90 րոպե հետո վերջ, այլ տալիս էլ են, ժամանակ առ ժամանակ հետ էլ են տալիս ու թեև օրվա վերջում տանում են, բայց տանում են օրվա վերջում, այլ ոչ թե 90 րոպեի ընթացքում, իսկ սա նշանակում է, որ բացի թալանելը, ժամանակն էլ են երկարացրել։ Օրվա մեջ երկար ժամանակով են մարդկանց ուղեղն անջատում՝ կապելով ղումարի հետ։
Մի ընկեր ունեի.դեռ շատ վաղուցվա բան եմ պատմում։ Մի օր խնդրեց գնամ միտինգի, ասեց, որ իր հայրն էլ է ելույթ ունենալու։ Ես ընդհանրապես չէի գնալու, բայց շատ խնդրեց։ Գնացի և տեսա, որ ինքը չկա։ Զանգեցի, ասեց՝ տոտոյում եմ, կրվեցի և հետ եմ բերում։
Ինչ եմ ուզում ասել.այդ չարիքն այնպես էր այդ երիտասարդին գամել տոտոյի գրասենյակին, որ մոռացել էր անգամ հարազատ հորը։
Հանրությանն զբաղեցնելու շատ ձևեր կան՝ սկսած ֆեյսբուքից, բայց 18֊25 տարեկան զանգվածներին զբաղեցնելը մի այլ կարգի կարևորություն ունի իշխանությունների համար։
Իշխանություններին այդ կոպեկները պետք չեն, բյուջեին էլ այդ ոլորտից եկող կոպեկները օգուտ չեն կարող տալ, իշխանությանը պետք է, որ երիտասարդությունը պարապ չմնա ու մի բանով զբաղվի, այլապես, որ պարապ մնաց՝ իրենց կհիշի և կսատկացնի'։
Բարի գիշեր
Արմեն Արգինյան 21.09.2020թ