Ոստիկանը «մերն» է, բայց պաշտպանում է ԼԳԲՏ դրոշը

19/09/2020 21:51
Ոստիկանը «մերն» է, բայց  պաշտպանում է ԼԳԲՏ դրոշը

Այսօր «Ազատություն» հրապարակում, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության «Հեռացնենք Նիկոլին »  կարգախոսով հրավիրված հանրահավաքը մեկնարկեց կուսակցության հիմնադիր նախագահ Խաչիկ Ասրյանին դիմակ չկրելու համար տուգանքով:
Օրվա իշխանությանը ծառայող ոստիկանությունը, ըստ մեզ հասած տեղեկությունների, հրահանգ էր ստացել ձերբակալել Խաչիկ Ասրյանին` իբր կուսակցականների դիրքերը թուլացնելու նպատակով:
Սակայն «Հայոց Արծիվների» կողմից չհանդիպելով ոչ մի անօրինական քայլի, ոստիկանությունը սադրեց հավաքի մասնակիցներին` թույլ չտալով այրել ԼԳԲՏ-ական դրոշը, բայց այս անգամ եւս «Միասնական Հայաստան» կուսակցության առաջնորդն ու նրա թիմակիցները դրսեւորեցին հավասարակշռություն` պայմանավորվելով մասնատված դրոշի կտորները այրել առանձին վայրերում:
Հավաքի ավարտին Խաչիկ Ասրյանը հայտարարեց, որ ստեղծված է «Միասնական Հայաստան» ազգային շարժում, որը առաջիկայում եւս հանրահավաքներ է կազմակերպելու:
 
Անի Մադոյան