Հրահանգված է արագ հավաքել գրքերի գումարները. դպրոցները փակվում են

18/09/2020 15:29
Հրահանգված է արագ հավաքել գրքերի գումարները. դպրոցները փակվում են

Ըստ Երեւանի քաղաքապետարանի մեր հավաստի լրատուի, դպրոցի տնօրեններին կանչել են Կրթության վարչություն եւ խիստ հրահանգել՝ մինչեւ սեպտեմբերի 25-ը արագ կազմակերպել դասագրքերի տարեկան վարձավճարների հավաքագրումը, քանի որ հոկտեմբերի տասից դպրոցները հավամարակի տարածման պատրվակով փակվելու են, իսկ դասապրոցեսն անցնելու է օնլայն տիրույթում:
Տնօրեններն իրենց հերթին մանկավարժներին խիստ կարգադրել են այս տեղեկությունը պահել ատամների արանքում՝ դժգոհության ալիք չստեղծելու պատրվակով:
Քաղաքապետարանի պաշտոնակատարը, տնօրենների հետ հանդիպման ժամանակ հույս է հայտնել, որ երեխաների ուսումնական պրոցեսը դիմակներով եւ խիստ կարգապահական նորմերով անցկացնելը կբերի նրան, որ ծնողներն իրենք կհրաժարվել երեխաներին դպրոց տանելուց:

Անի Մադոյան