Թեղենիք. գյուղ, որտեղ անգամ տրանսպորտը չի գործում

18/09/2020 15:19
Թեղենիք. գյուղ, որտեղ անգամ տրանսպորտը չի գործում

Կոտայքի մարզի Թեղենիք գյուղի բնակիչները դիմել են մեր կայքին, դժգոհելով, որ իրենց գյուղու տրանսպորտային միջոցները չեն գործում, եւ որ համայնքի բնակչությունը զրկված է հայրենի եւ տեղական իշխանությունների ուշադրությունից։
-Մեր գյուղը միշտ այսպես եղել է, ու էսպես էլ կմնա քուր ջան։ Գյուղ առանց տրանսպորտի, առանց խանութի, մանկապարտեզի ու առանց մշակութային կյանքի։ Օրինակ, հիմա ուզում եմ դուրս գալ գյուղից, հիվանդանոց եմ գնում, բայց չգիտեմ՝ ինչպե՞ս կգնամ եւ ե՞րբ։ Դիմել ենք համայնքապետարան այս հարցերով, բայց միեւնույն է օգուտ չկա, արտակարգ դրության պայմաններում էլ ոչ մի աջակցություն չստացանք տեղական իշխանություններից։ Մեր գյուղի ապահով ընտանիքների երեխաներին մի կերպ հասցնում են Արգել գյուղի մանկապարտեզ,-պատմեց մեր զրուցակից Թեղենիք գյուղի բնակչուհի Տիգրանուհին։ 
Գյուղի կենտրոնում կառուցված  հուշարձանը, որն, ըստ թեղենիքցիների,  իբրեւ  նվիրվել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին, արդեն երկրորդ տարին է ցամաքել է։ Անտարբերության մատնված հուշարձանը առանց ջրի ծորակի ու աղբի մեջ մոռացված մի անշուք քարի տեսք է հիշեցնում։
-Էս հուշարձանն սարքելու համար էլ փողեր աշխատեցին իրենց համար, իսկ այսպես մոռացված ու լքված վիճակը վիրավորական է ու դատապարտելի է։ Գյուղապետը իր անձնական գործերով ավելի շատ է վազում, քան գյուղի ու գյուղացու համար, Թեղենիքը անտերության մատնված մի գյուղ է, գյուղապետն էլ կուսակցական ապահով մեջք ունի, ով կարա Մարատին ասի աչքիտ վերեւը ունք կա։