Վրաններում դաս անելուն դիմացանք, համավարակին էլ կդիմանանք

18/09/2020 15:12
Վրաններում դաս անելուն դիմացանք, համավարակին էլ կդիմանանք

Նոր  ուսումնական տարին Գյումրու «Օյունջյան» միջնակարգ դպրոց-վարժարանի սաները, մանկավարժական կազմը եւ ծնողները վեցամսյան հեռավար դասընթացներից հետո կրկին հնարավորություն ստացան համատեղ կազմակերպել հետագա անելիքները։ Այստեղ համերաշխ աշխատանքը ապահովում է մատաղ սերնդի կրթության եւ դաստիարակության ձեռքբերումները։ Համավարակի պահպանման կանոնները աշակերտների համար անսովոր են, սակայն ինչպես տնօրինությունն է ներկայացնում` 88-ի աղետաբեր երկրաշարժից հետո, երբ վրաններում էին դասապրոցեսները անցկացնում, անբնական էր, սակայն հաղթահարեցին։ Եվ սա նույնպես այդ իրավիճակներից մեկն է։ Ծնողները կարոտած եկել էին դպրոց։ Ուսումնա-դաստիարակչական աշխատանքի պրոցեսում  իրենց մասնագիտական պարտքը կատարելու գործում, ինչպես այստեղ հաճախող երեխաների ծնողներն են պատմում, ուսուցիչների ու երկարամյա մանկավարժական ստաժ ունեցող տնօրեն Հասմիկ Անդրեասյանի ջանքերով սաների ֆիզիկական եւ մտավոր զարգացման ասպարեզում որոկական փոփոխությունները գնահատելի են։