Մեթիլ սպիրտ պարունակող ալկոգելը դպրոցու՞մ

18/09/2020 09:42
Մեթիլ սպիրտ պարունակող ալկոգելը դպրոցու՞մ

HZHAM-ին են դիմել Կոտայքի մարզի Քասախ համայնքի  թիվ 2 դպրոցի ծնողները՝ տեղեկացնելով, որ պահեստավորված հիգիենիկ պարագաների թվում առկա է նաեւ թունավոր մեթիլ սպիրտ պարունակով ալկոգել: Ըստ նույն աղբյուրի, տնօրենն իր յուրայինների հետ որոշել է իրացնել թույն պարունակող ալկոգելը՝ կատարված ծախսն արադարացնելու նպատակով: Ծնողներին հատկապես անհանգստացրել է այն փաստը, որ մի քանի դասարանում պիտակները պոկված ալկոգելեր են տեղադրված, ինչը ստիպում  է նրանց մտածել, որ տնօրենը հերթական անգամ կշրջանցի նորմերը եւ կվտանգի իրենց երեխայի կյանքն ու առողջությունը:
Դպրոցում մեկնաբանություն սանալ մեզ չհաջողվեց, քանի որ տնօրենը հրահանգել էր՝ «լրատվության համար մեր դռները փակ են»:
Հ.Գ. Մեր ընթերցողներին հիշեցնենք, որ վերը նշված դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանի թիկնազորի պետ, Նիկոլի պայուսակ քարշ տվող Ղազար Ղազարյանի հորաքույրն է, եւ մեկ անգամ չէ, որ նրա հովանավորությամբ կարողացել է ազատվել պատասխանատվությունից՝ կատարած չարաշահումների ու  յուրացումների համար: Սակայն տնօրեն Պայծառ Ղազարյանի դիրքերն այս օրերին թուլացել են, քանի որ, ըստ տարածված լուրերի, Նիկոլ վարչապետը կասկածելով կնոջը՝ Աննա Հակոբյանին  Ղազարի հետ սիրային կապի մեջ, նրան ազատել է աշխատանքից: