Բժիշկներից հնարավորինս հեռու խաղացեք

18/09/2020 09:23
Բժիշկներից հնարավորինս հեռու խաղացեք

Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի բուժ անձնակազմը դրսևորել է բարձր քաղաքացիական, միասնական գիտակցություն։ Արսեն Թորոսյանը սկզբից որոշել է, որպես բժիշկ ոչնչացնել արյունաբանականի կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանին, հետո տեսնելով չի կարողանում, անցել է երկրորդ պլանին՝ կլրանա աշխատանքային պայմանագրի ժամկետը և չի երկարացվի։ Ի տարբերություն ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակազմի, Արյունաբանական հիվանդանոցի բոլոր աշխատողները բժիշկներից սկսած, ավարտած տեխնիկական աշխատողով, շախմատ արեցին Թորոսյանին և Փաշինյանին։

Աննա Հակոբյանը հրաժարվեց ու ճիշտ է վարվել "Ժպիտների քաղաք" հիմնադրամի նախագահի պաշտոնից, ինքը այլևս այնտեղ անելիք չունի, կարող եմ ասել միշտ էլ չի ունեցել։

Սպասում ենք Աննա Հակոբյանի ֆինանսական հաշվետվությանը՝ ստացած գումարների, ծախսերի և կոնկրետ քանի երեխա է բուժվել այդ գումարների շրջանակում։

Իսկ Փաշինյանի սպառնալիքներով գրառումը ուղղված արյունաբանականի բուժ անձնակազմին, լուրջ մտորելու տեղիք է տալիս։ Գնա՛ցեք և նման տոնով խոսեք Արսեն Թորոսյանի հետ, ինքը սովոր է, որ իրեն ժամանակ առ ժամանակ հոգնա անեն, բժիշկներից հնարավորինս հեռու խաղացեք։