Վե՛րջ, Սորոսն է մեղավոր, Արտակը հերոս է

18/09/2020 09:13
Վե՛րջ, Սորոսն է մեղավոր, Արտակը հերոս է

Բա, որ չեն ասում՝ հեղափոխությունն ո՞վ արեց, գլխիս որդերը շարժվում են։
Խնդրեմ. անողներից մեկն էլ սա էր՝ Արտակ Զեյնալյան, որը աջ նկարում Սորոսի Լարիսայի հետ է։
Ուրեմն, էս տղեն Նիկոլին ԵԼՔ֊ով մտցրեց պառլամենտ, հետո հեղափոխություն արեց, հետո Արդարադատության Նախարարի պաշտոնից փախավ, որ գոնե կարող էր արգելակել նիկոլին և հիմա էլ չի խոսում... օպոզիցիայի համար էլ հերոս է։
Մինչև հեղափոխությունը Սերժի ու Ռոբերտի դեմ օր ու մեջ դիմումներ էր գրում ՄԻԵԴ, Բրյուսել, ՄԱԿ և այլ կառույցների, թե հասեք՝ մեզ մորթում են։ Նիկոլը դատարան է փակում՝ չի խոսում, դիմակ է հագցնում չի խոսում և կայֆերով ապրում է։
֊Արա Արտակ, բա որ պիտի փախչեիր հեղափոխությունից, արա բա ինչի՞ արեցիր ու էս գժին բերիր քցիր մեր ջանին։
Զարմանալին գիտե՞ք որն է. մի օր սրա մասին էլի գրեցի և 100 հոգի զանգեց, բա. «ապեր հանիր էլի՝ կարգին տղա է»։
Էդ զանգողները նիկոլի ու Սորոսի դեմ այսօր ամենակատաղի մարտնչողներն նախկիններից են օպոզիցիայի ճամբարում։
Փաստորեն սա հերոս է և ես եմ մեղավոր։
Դե հերոս է՝ հերոս է... ապրի ինքը։ Վսյո, Սորոսն է արել, Արտակը հերոս է։