Պետությունը Լֆիկն է. Ինչու՞ Նիկոլի օրոք տնտեսությունը չզարգացավ և գոնե նախկին վիճակին չմնաց

17/09/2020 13:15
Պետությունը Լֆիկն է. Ինչու՞ Նիկոլի օրոք տնտեսությունը չզարգացավ և գոնե նախկին վիճակին չմնաց

Մի հատ խորհուրդ տամ ապագայի հետ հույսեր կապող հայերին, իսկ ավելի շուտ՝ մի քանի խորհուրդներ.

Այսօր, երբ ասում ենք՝ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, պատկերացնում ենք ինչ֊որ պետական կառուցվածք, իրավական, սահմանադրական կառուցվածքով կառավարվող մի ընտրովի համակարգ, բայց իրականում այսպիսի պետություն (խոսքն այսօրվա ՀՀ տարածքի մասին է՝ առանձին կամ ինչ֊որ միութենական սյուբեկտ) 1991թ֊ի դեկտեմբերի 8֊ի Բելովեժյան համաձայնագրից հետո, գոյություն չունի, թեև նախկին ժամանակների պատկերացումները դեռ մնացել են ։

Այսօրվա կապիտալիստական պետություն ( հեռուների կապիտալիզմը չգիտեմ, բայց մեզ մատուցվածը, հետխորհրսային երկրներին մատուցված կապիտալիզմ) կոչվածը ոչ այլ ինչ է, եթե ոչ օլիգարխիկ կլանային մի համակարգ։ Որքան էլ ուզենք, թե չուզենք, որքան էլ փիլիսոփայենք և մեզ հույսեր տանք, փաստը մնում է փաստ, որ պետությունը դա այսօրվա օլիգարխիան է։

 Այսօրվա Հայաստանի Հանրապետությունը, որի ապագայի համար  քաղաքական ուժերն ու առանձին <<Դոն Քիշոթ>>֊անման թափառող ասպետները իբր կռիվ են տալիս , բան֊ման, ըսենց ու ընենց, որն ունի նաև գերբ ու դրոշ, պետական հիմն ու բան֊ման, այդուհանդերձ, դա այն չէ, ինչ դուք պատկերացնում եք.ՀՀ կոչվածը դա դե ֆակտո Հայաստանի օլիգարխիան է՝ կլանային մաֆիոզ մի ստրուկտուրա։

Տեսեք՝ բանկերն իրենցն է, ֆինանսն իրեմց ձեռքում է, մեդիան ու մամուլը, ԱԺ֊ն ու կառավարության 90%֊ը, սնունդը, դեղորայքը, հագուստը, տրանսպորտը, վառելիքը... գործատուն իրենք են, աշխատանքից զրկողն իրենք են, ֆինանսներդ իրենց քարտի մեջ է, իրենց ցանկությամբ մենք կարող ենք աշխատել և գոյատևել.կուզեն՝ հաց չեն թխի՝ սոված կմնանք, կուզեն՝ լույսդ կանջատեն՝ ասելով՝ վերանորոգում է։ Վերջիվերջո, որ մանրանում ենք՝տեսնում ենք, որ իրենք են մեր կյանքն ուղղորդում։ Եվ վերջապես՝ մահվան գործերիդ էլ են խառնվում, քանզի մահացած մարդն էլ է իրենց մուծվում, որովհետև մահվան արարողակարգի հետ կապված ամեն ինչ իրենցն է։

Տեսել ե՞ք, որ մի օլիգարխի տանեն քաղմաս կամ դատվի։  Սա նշանակում է, որ դատարաններն էլ են իրենք, ուժայիններն էլ է իրենցը։

Սա միայն մի տոկոսը նշեցի.դուք այստեղ պետություն տեսա՞ք... որտե՞ղ է այստեղ պետությունը։

Միջանկյալ մի դիտարկում անեմ, որը շատերին կարող է դուր չգալ.

Եթե պետությունն իրենք են, ապա սահմանին կանգնած քո որդին  իրականում հենց իրենց և իրենց ունեցվածքն է պահում ու պաշտպանում, ոչ թե այն, ինչը դու պատկերացնում ես։

Շատ է խոսվում՝ ախր որտեղի՞ց ծլեցին այսքան՝ պետություն չսիրողները։ Պետություն չսիրելը ստացվում է ենթագիտակցաբար։ Տեսեք՝ ամբողջ օրը օլիգարխին հարստացնում ես, քեզ տալիս է 80 հազար դրամ, քո որդին սահմանում իրականում պաշտպանում է օլիգարխի ունեցվածքը և մի հատ չի էլ ուզում, որ այդ ծառայության ամբողջն ինքը վճարի... նրա պաշտպանության համար բյուջեից կեսը կրկին դու ես վճարում, գումարած՝ 1000դր վզիդ դրած  նալոգը և ակամա սկսում ես ատել պետությանը, քանզի պետության մասին այլ պատկերացում ունես և չգիտես, որ պետությունը Լֆիկն է և այսպես շարունակ։ Մոտավորապես այսպես՝   իրական՝  թաքնված օլիգարխիկ պետության հարվածից հետո ամեն անգամ սկսում ես ատել մի բան, որը գոյություն չունի... այ այստեղ ես ընկնում <<պեչենու բաղերը>>։

Այստեղ կարող է սխալվեմ.իմ խորին համոզմամբ՝ հայրենիքը դա տարածք չէ և ավելի շատ ասոցացվում է հոգևորի հետ, պատկերացում է՝ վերացական մի զգացում, իսկ այ պետությունը դա որևէ տարածքում իր ուրույն սահմանադրական, իրավական կառուցվածքով մի բան է՝ իբր ընտրովի կառավարման համակարգ։

Այ այս երկուսը, որն այսօր մեր պատկերացումներում մեկ ամբողջություն են կազմում, ստիպում են մեզ, որ ՄԵԿԻՑ ԵԿԱԾ ՀԱՐՎԱԾՆ ՈՒՂՂՎԻ ՄՅՈՒՍԻՆ, քանզի մենք պատկերացում չունենք, որ դրանք այսօր այլևս մեկ ամբողջություն չեն.. երկրորդի տակ թաքնված է դասակարգային թշնամի և ավտոմատ հարվածն այլ տեղ է գնում և դառնում անիմաստ... այստեղ ես դու խաբվում և հարվածն ուղղում այլ նշանակետի։

Անցնենք մեր թեմային.

Հիմա, եթե պետություն կոչվածը օլիգարխիան է՝ ՀՀ֊ում կլանային ավազակախումբը, ապա որպեսզի ժողովրդի կյանքը մի թեթև բարելավվի՝ օլիգարխիան պիտի մի թեթև նեղություն կրի։

֊Պա՞րզ եմ բացատրում. ինձ թվում է, որ բարդ բան չկա։ Կան երկու կողմեր և, որպեսզի մի կողմը լայնանա՝ մյուսը պետք է նեղացվի, այլ տարբերակ գոյություն չունի և չի էլ կարող ունենալ։

Ամբողջ գրառումն արել եմ այս նախադասության համար.

<<Այն քաղաքական ուժը կամ ֆիգուրը կամ լիդերը, որի հետ ապագայի հույսեր եք կապում, եթե զգում եք, որ, իշանության գալուց հետո, չի կարողանալու օլիգարխիային նեղել (չեմ ասում, որ դեմից հայտարարություններ անի։ Եթե անի՝ իշխանության չի գա.. նկատի ունեմ, որ պարզ երևում է՝ օլիգարխի ճուտն է կամ ճուտը չէ, բայց ուժ չունի) եթե գտնում եք, որ ուժ չունի, ապա ապագայում լավ ապրելու հույսեր չփայփայեք, քանզի նա չի կարող՝ առանց օլիգարխին նեղելու, Ձեր կյանքը լավացնել... իսկ եթե չի կարող Ձեր կյանքը լավացնել, ապա նրա՝ պետության վառ ապագայի մասին յուրաքանչյուր հայտարարություն սուտ է և պոպուլիզմով շղարշված անբարոյականություն։ Արմեն Արգինյան>>

Սրա մասին շատերը գիտեն կամ կանխազգում են։ Այ հենց  սրա պատճառով է, որ տարբեր քաղաքական թևի ներքին զանգվածները շահագրգռված են, որ ո'չ թե ընդհանուր օպոզիցիայում ամենահաջող լիդերի շուրջ համախմբվեն, այլ շահագրգռված են, որ երկրի ղեկավար դառնա հենց իրենց լիդերը, քանզի գուշակում են, որ որևէ բան չի փոխվելու և այնքանով իրենց համար լավ կլինի, իրենց լիդերը դառնա ղեկավար, որ գոնե իրենց համար լավ լինի... մեկ է՝ ընդհանուր բան չի փոխվելու։

Հ.Գ. Երբ Ձեր հույսը դնում եք դրսի վրա, ոչ թե նայեք Պուտինին, Թրամփին կամ Մակրոնին, այլ դիտարկեք տվյալ երկրի օլիգարխիկ համակարգը, քանզի յուրաքանչյուր ղեկավար տվյալ երկրի օլիգարխիկ կլանների շահերի կատարածուն է, փաստացի՝ դրածոն... այլ երկրներում էլ է նույնը՝ պետություններ չկան... թերևս միայն Իրանն ու Իսրայելը։

Հ.Գ. 2 Ինչու՞ Նիկոլի օրոք տնտեսությունը չզարգացավ և գոնե նախկին վիճակին չմնաց։ Որովհետև նախկինում կային իշխանության շուրջը համախմբված օլիգարխներ և օրենքի դաշտում խելոք գործող օլիգարխներ։ Նիկոլի գալուց հետո՝ օրենքի դաշտում գործող գռզոանման օլիգարխներն սկսեցին իրենց պահել նախկինների նման։ Եթե գոնե սրանք փոխարինեին նախկիններին, իսկ նախկինները տեղափոխվեին օրենքի դաշտ՝ ստատուս քվոն գոնե կպահպանվեր, բայց սրանք օրենքի դաշտից դուրս եկան, իսկ նրանք էլ ավելի կատաղեցին, բա էլ որտեղի՞ց մեզ նման Պողոսի համար լավ կլիներ...

Արգինյանի Ժամանակը