«Հայոց Արծիվների» կոչը՝ ՀՀ Ոստիկանությանը. Փաշինյան Նիկոլի Հայաստանակործան իշխանությանը մնացել են հաշված օրեր

17/09/2020 12:51
«Հայոց Արծիվների»  կոչը՝ ՀՀ  Ոստիկանությանը. Փաշինյան Նիկոլի Հայաստանակործան իշխանությանը մնացել են հաշված օրեր

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը կոչով դիմում է ՀՀ Ոստիկանությանը, ՀՀ մարզպետներին և ՀՀ համայնքապետերին՝ տեղեկացնելով, որ սույն թվականի սեպտեմբերի 19-ին Երևան քաղաքի Ազատության Հրապարակում հրավիրել է Համազգային հավաք (միտինգ)` «ՀԵՌԱՑՆԵ՛ՆՔ Նիկոլին» կարգախոս-օրակարգով:

Մեր հավաքն արտոնված է. մենք ունենք հավաք և երթ կազմակերպելու՝ Երևանի քաղաքապետարանի թույլտվությունը: Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից խաղաղ հավաքների կազմակերպումը նաև Սահմանադրական նորմ է, որն ամրագրված է ՀՀ Սահմանադրության 44-րդ հոդվածում և «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքում: Ուստի, դիմելով ձեզ, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը կո՛չ է անում, անկախ քաղաքական ձեր հայացքներից ու նախապատվություններից, կուսակցական պատկանելիությունից, չխոչընդոտել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների իրացմանը:
Տարբեր հիմնավորում-պատրվակներով՝ այդ թվում կարանտինային կամ հակահամաճարակային կանոններ խախտելը, մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքի խոչընդոտումը կամ սահմանափակումը մենք դիտարկելու ենք որպես քաղաքական հետապնդում, ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժի և հավաքների կազմակերպման իրավունքների ապօրինի սահմանափակում և, օրենքով նախատեսված բոլոր միջոցներն օգտագործելով, հասնելու ենք այդ խոչընդոտների վերացմանը և մեր կուսակիցների ու համախոհների կողմից իրենց սահմանադրական իրավունքների իրացման իրավունքի վերականգնմանը:
Հատուկ դիմում ենք ՀՀ Ոստիկանությանը՝ որպես հասարակական կարգի պաշտպանությանը կոչված պետական մարմնի. Դուք երդում եք տվել՝ ծառայելու Հայաստանում օրինականության և իրավական կարգի պաշտպանությանը, այլ ոչ թե Հայաստանակործան և օտարահպատակ իշխանությանը:
Փաշինյան Նիկոլի իշխանությանը հաշված օրեր են մնացել, և մեր պայքարն ուղղված է ապազգային այդ իշխանությանը հեռացնելուց հետո Քրիստոնյա, մեծ և հզոր միասնական Հայաստան կառուցելուն:
Հարգարժա՛ն Ոստիկաններ, չփորձեք օտարահպատակ Փաշինյան Նիկոլի ապօրինի հրահանգները կատարելով արատավորել ձեր պատիվն ու արժանապատվությունը, մանավանդ, որ մեր պայքարը Հայաստանի լգբտապաշտ և Հայաստանակործան իշխանության դեմ նաև ձեր և ձեր երեխաների արժանապատիվ ու բարեկեցիկ ապագայի համար է:
Հիշե՛ք, որ բոլոր իշխանություններն էլ անցողիկ են, իսկ Քրիստոնյա Հայաստանը՝ հավերժ:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»
կուսակցության Նախագահ՝ Խաչիկ Ասրյան