Խրամատներ՝ Եղեգնուտում

16/09/2020 18:51
Խրամատներ՝ Եղեգնուտում

-Արմավիրի մարզի Եղեգնուտ  համայնքը վերածվելու է պատերազմական դաշտի, խրամատներ են փորվելու,-հավաստիացնում է համայնքի ղեկավար՝ Ռազմիկ Մարգարյանը, ով իր անօրինական ազատման դեմ Վարչական դատարան հայց էր ներկայացրել եւ շահելով դատը  վերականգնվել իր պաշտոնում:
Հիշեցնենք մեր ընթերցողներին, որ «քայլիստներն» ապօրինաբար զավթել էին Եղեգնուտի իշխանությունը,  երբ Արմավիրի նախկին մարզպետ՝ Գ. Միրիջանյանն ապօրինաբար աշխատանքից հեռացրել էր  Եզեգնուտի ղեկավար՝ Ռազմիկ Մարգարյանին: Այդ ընթացքում, «քայլածները»  իրար մեջ են արել ու միմյանց պարգևատրել՝ տեղական բյուջեի պահուստային  մի քանի միլիոն  դրամը, որոնք կուտակել ու ամբարել էր նախկին ղեկավարը՝ նպատակ հետապնդելով հերթական  ծրագիրն իրականացնել Եղեգնուտում:
Գործող մարզպետ՝ Համբարձում Մաթևոսյանը մակագրել է ուժայիններին՝ օրենքի շրջանակներում, համայնքապետարանի շենքն ու կնիքը հանձնել դատական որոշմամբ արդարացված համայնքապետ՝ Ռ. Մարգարյանին, սակայն, Նիկոլին դրոշակ դարձրած՝ եղեգնուտցիների մի խումբ  թույլ չեն տալիս նրան շենք մուտք գործել:Ավելին, ԶԼՄ-ներով, էկրաններից ատելության քարոզ ու հանրային պարսավանքի են ենթարկում տարիներով իրենց ընտրած  նախկին ղեկավարին:
-Անտեր երկիր է Հայաստանը դարձել,  Եղեգնուտում էլ նույն վիճակն է, հարցը լուծող չկա: Զավեշտն այն է, որ կառավարության նամակներն իմ անունով են գալիս,-հեգնում է Ռ. Մարգարյանը: Մանրամասները պատմում է Ռ. Մարգարյանը, տես՝ տեսանյութը: